Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Անցնող 7 տարիներին քաղաքացիների կյանքի որակը նվազել է, միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճը»․ Թադեւոս Ավետիսյան aravot.am aravot.am

time
«Անցնող 7 տարիներին քաղաքացիների կյանքի որակը նվազել է, միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճը»․ Թադեւոս Ավետիսյան

«Այս իշխանության օրոք անցնող 7 տարիներին քաղաքացիների կյանքի որակը նվազել է, քանի որ միջին գնաճը գերազանցել է նրանց եկամուտների միջին աճը։ Կառավարության ծրագրով մինչեւ 2026 թվականը խոստացել էին միջին կենսաթոշակի չափը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա ներկայացրեց պաշտոնական վիճակագրության փաստերը։ «Շուրջ 500 հազար կենսաթոշակառուների ամսական կենսաթոշակի միջին չափը 49 հազար դրամ է, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 75 800 դրամ։ Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ․ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ աշխատանքային կենսաթոշակառուների շուրջ 20 տոկոսը ստանում է 38 հազար դրամ միջին կենսաթոշակ, իսկ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ եւ ստանում են անապահովության նպաստ։ Այսինքն՝ խոստումը կատարելու համար հաջորդ տարի միջին կենսաթոշակը պիտի բարձրացնեն 55 տոկոսով։ Մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող 34 253 քաղաքացիներ էլ ստանում են ծերության նպաստ, որը կազմում է 36 հազար դրամ։ Այսինքն՝ նվազագույն կենսաթոշակի չափն էլ հաջորդ տարվա համար պիտի բարձրացնեն առնվազն 14 տոկոսով, քանի որ միայն պարենային զամբյուղի արժեքը 41 հազար դրամ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նշեց՝ արդեն ակնհայտ է, որ այս խոստումները եւս մնալու են թղթի վրա, քանի որ դրանց կատարմանն ուղղված փոփոխություններ նախատեսված չեն կառավարության հաստատած 2026 թվականի պետական բյուջեի նախագծում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test