Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` որպես հիմնադիր անդամ shabat.am shabat.am

time
Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` որպես հիմնադիր անդամ

Ամերիաբանկը` որպես հիմնադիր անդամ, միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` դառնալով վերջինիսմիացած առաջին բանկը: Ասոցիացիայի նպատակն է դառնալ ոլորտի առաջատար դերակատար` խթանելուֆինթեք փոխգործակցությունը, նորարարությունն ու փոխակերպումը Հայաստանում և Հայաստանից դուրս:ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի տեսլականն է տեղական և միջազգային գործընկերների միջոցով Երևանումստեղծել համապարփակ ՖինԹեք հաբ: Ասոցիացիան աշխատում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ապագանկերտելու ուղղությամբ, որը ներառում է վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, արհեստականբանականության կիրառությունը ֆինանսական ծառայություններում, բլոքչեյնը և թոքենիզացիան,ապահովագրական և բանկային ոլորտների փոխակերպումը՝ տեղական, տարածաշրջանային և միջազգայինմակարդակներում։Միանալով ՖինԹեք Արմենիային` Ամերիաբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելուֆինանսատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը` ստեղծելով դինամիկ հարթակ արագ զարգացող ֆինթեքոլորտի և շարունակաբար փոխակերպվող բանկային համակարգի միջև։ Բանկի փորձառու ղեկավարությունըներգրավվելու է ՖինԹեք Արմենիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք ենԲանկային փոխակերպումը, Ստարտափներն ու Վենչուրները, ՀՀ ԿԲ Sandbox-ը և Կրթությունը։Արմինե Ղազարյան, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն, Տնօրինության անդամ.«Որպես Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը՝ մենք շարունակաբար փոխակերպում ենքբանկային ոլորտը՝ համադրելով ֆինանսական փորձառությունը, առաջատար տեխնոլոգիաներն ումարդակենտրոն արժեքները։ Մեր համագործակցությունը ՖինԹեք Արմենիայի հետ նպատակ ունի ձևավորելնոր գործընկերություններ, իրագործել համարձակ լուծումներ և առաջ մղել մեր առաքելությունը՝ բարելավելումարդկանց կյանքի որակը։

Ամերիաբանկը պարզապես ֆինանսական կառույց չէ․ այն ֆինանսատեխնոլոգիական միջավայր է մարդկանցմասին։ Մեր պատմությունը նոր մտածելակերպի ձևավորման, մշակույթի զարգացման և արժեքների խթանմանմասին է։ Մենք երբեք չենք դադարել լինել նորարարությունն ընդունող և մարտահրավերները հաղթահարողկազմակերպություն։ Այս համագործակցությունը մեր ֆինթեք ճանապարհի տրամաբանական շարունակություննէ, որը նպաստելու է ֆինթեք ոլորտի կայուն աճին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»։Սթեֆան Լուկաս, ՖինԹեք Արմենիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն.

«Ամերիաբանկի միացումը մեր` ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի ընդլայնվող հարթակին շրջադարձայինիրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի ֆինթեք փոխակերպմանմասնակիցների համար։ Ամերիաբանկի էկոհամակարգային լուծումները գերազանցում են դասական բանկայինծառայությունների շրջանակը՝ հանդես գալով որպես հարթակ, որը միավորում է տեխնոլոգիաները,նորարարությունը և ներդրումները։ Մենք վստահ ենք, որ Ամերիաբանկն էական ներդրում կունենա հայկականֆինթեք շուկայի մասնակիցների գլոբալ ֆինանսական էկոհամակարգում ինտեգրման գործում և հակառակը՝նպաստելով երկկողմանի զարգացմանը»։Ամերիաբանկի մասինԱմերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը:Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ,ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:ՖինԹեք Արմենիայի մասինՖինԹեք Արմենիան Կովկասի առաջատար ֆինթեք, ԱԲ և բանկային հաբն է, որը գործում է` որպես դինամիկ հարթակ` համադրելովնորարարությունը և առաջ մղելով ֆինանսական տեխնոլոգիաների փոխակերպումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։Անդամակցությունների, գործընկերությունների, հետազոտության և զարգացման ուղղությունների, հանձնաժողովների և ինստիտուցիոնալաշխատանքային խմբերի միջոցով ՖինԹեք Արմենիան կապում է կորպորացիաներին, կառավարություններին, ՀԿ-ներին, ակադեմիականհաստատություններին և ստարտափներին՝ խթանելով ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացումը։ Այսպիսով, այն նպաստում էֆինանսական նորարարական տեխնոլոգիաների, ԱԲ գործիքների և ՖինԹեք լուծումների ներդրմանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test