Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ALDE խմբի խոսնակ ֆրանսիացի պատվիրակ Բերտրան Բուիքը հարցրեց՝ խաղաղության բանակցություններից անդին արդյոք Ղարաբաղի փախստականների վերադարձի հարցն արծարծվե՞լ է:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ հարցի վերաբերյալ մեր ռազմավարությունը ես հրապարակել եմ։ Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում։ Մենք նրանց արդեն բնակապահովման ծրագիրն ենք սկսել, որը դժվարությամբ, բայց սկսում է աշխատել։ Մենք մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում՝ ՀՀ քաղաքացիությամբ։ Մարդիկ ասում են՝ վերադարձի հարց։ Ես դա իրատեսական չեմ համարում։ Կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը․ մարդիկ իրենց պլանները պիտի կառուցեն։ Ընդհանրապես փախստականների վերադարձի թեման, այս համատեքստում բոլոր փախստականների վերադարձի թեման համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։
Կոնֆլիկտները՝ այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերածվել երկարատև կոնֆլիկտի։ Առաջիկա տասնամյակներում ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն, կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում, որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն ՀՀ-ում։ Սա է մեր ռազմավարությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test