Ադրբեջանի նախագահը մի կողմից՝ միջազգային տարբեր կառույցներում հայտարարում է, թե «խաղաղության աղավնի է» և պատրաստ է Հայաստանի հետ «հաստատել խաղաղություն», սակայն մյուս կողմից՝ տարբեր առիթներով ցուցադրում է իր «երկաթե բռունցքը»՝ ասելով, որ «այն միշտ գործելու է Հայաստանի դեմ»։
Օրերս Գյանջայում ԱՊՀ երկրների խաղերի ժամանակ Ալիևը հերթական սպառնալիքն է ցուցադրել՝ «երկաթե բռունցքի» տեսքով։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Ալիևն իր «երկաթե բռունցքը» ցուցադրելով՝ խաղաղության չի պատրաստվում։
«Եթե սա լիներ միակ դեպքը, կարող էինք որոշ առումներով մտածել՝ նա իրականում խաղաղությա՞ն է պատրաստվում, թե՞ չէ։ Բայց մենք հիմա հստակ գիտենք նրա նպատակները։
Ներկայումս մենք գտնվում ենք շատ քաոտիկ ժամանակաշրջանում, որտեղ խաբում է և՛ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, որևէ մեկին չպետք է հավատալ, առավել ևս՝ Ալիևի նման ռազմատենչ մարդուն, նա պարզապես Նիկոլ Փաշինյանին օգտագործում է Հայաստանի դեմ իր նպատակներն իրականություն դարձնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում էլ է Ալիևը ցուցադրում «երկաթե բռունցքը»՝ որպես Արցախի 44-օրյա պատերազմի հաղթանակի խորհրդանիշ, դրանով փորձելով հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության վրա։
«Այսպիսի մի կանոն կա, թուրքալեզու, թուրքական էթնոսը որևէ քաղաքակրթական առանձնահատկություն չունի, նրանց էթնոսը մշտապես եղել է ագրեսիվ, զավթողական, որը կռվել է միայն քաղաքակրթությունների դեմ։ Դրա համար այս կամ այն կերպ նրան Արևմուտքը պահում է։
Ալիևն ինչ ասում է, դրա հակառակը պետք է հասկանալ, եթե ասում է՝ խաղաղության է պատրաստվում, պետք է հասկանանք, որ պատրաստվում է պատերազմի»,- շեշտեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ընթացքում նա ամբողջ խոսքը կառուցեց Հայաստան-Ադրբեջան թվացյալ խաղաղության շուրջ, և ոչ մի խոսք՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների մասին, Գագիկ Հարությունյանը շեշտեց՝ անշուշտ, ՄԱԿ-ի ամբիոնը միջազգային բարձր ամբիոն է, բայց ՄԱԿ-ից էլ որևէ ցանկություն հայ ազգը չի տեսնում, որ ուզում են գերիներին ու պատանդներին ժամ առաջ հայրենիք վերադարձնել։
«Նույնպիսի ցանկություն չունի ՀՀ կառավարական աթոռին նստած անձը։ Ինքս որևէ կերպ չեմ հավատում, որ եթե 2023 թվականին մի քիչ ցանկություն լիներ նրա մոտ, նա չէր կարող Արցախից հանել ռազմաքաղաքական ղեկավարությանը, չի ունեցել այդ ցանկությունը։ Սա նշանակում է, որ ինքն է այդ մարդկանց հանձնել, զարմանալ պետք չէ։ Նստել ու սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կբանակցի ու հայ գերիներին հայրենիք կվերադարձնի՝ ժամանակի զուտ վատնում է։
Ավելին ասեմ՝ միջազգային օրենքներն Ալիևի նման սրիկաների համար չեն գրված, եթե միջազգային օրենքով լիներ, մեր գերիները վաղուց հայրենիքում կլինեին։ Ալիևը բռնապետ է և չի հարգում որևէ միջազգային օրենք»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների մեղադրանքներին՝ ուղղված ռուսական կողմին, որ՝ «եթե ռուսները ցանկանային, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դուրս կբերեին Արցախից», Գագիկ Հարությունյանն ասաց, որ այդ մեղադրանքներն ընկալելի չեն, քանի որ ռուսական կողմի առաջարկները Նիկոլ Փաշինյանը չի ընդունել 44-օրյա պատերազմի ժամանակ, այնուհետև՝ խնդրի հասցեատերը ՀՀ իշխանությունն է, ոչ թե ռուսական կողմը։
«Հիմա մենք աբսուրդային քաղաքականության հետ ենք շփվում, փորձում ենք իմաստներ գտնել, բայց այստեղ իմաստ չկա։ Բայց ոչինչ, այս ամենի վերջը գալու է»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test