Ես խրախուսում եմ պարտադիր զինծառայությունը կրճատելը, բայց կարծում եմ, որ մյուս արատավոր երեւույթները՝ զինծառայությունից խուսափելու հետ կապված, պետք է փաթեթով լուծել․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք, Հայկ Սարգսյանի նախագիծը՝ վճարել զինծառայությունից ազատվելու համար, թեեւ կառավարության նիստում հավանության էր արժանացել, բայց խորհրդարանում տապալվեց․ ընդդիմությունը եւ մեկ իշխանական պատգամավոր դեմ քվեարկեցին։
Կառավարության նիստում պաշտպանության նախարարն էր ներկայացրել հարցը։
Վերջերս կառավարության նիստերից մեկում դրական եզրակացություն ստացավ ՀՀ ՊՆ-ի առաջարկը՝ պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 1,5 տարի դարձնելու մասին։
Հայկ Սարգսյանն ասում է՝ շնորհակալություն է հայտնել ՊՆ-ին, որ իր նշած կետերից մեկը շրջանառել է, բայց պնդում է՝ հարցերը համապարփակ պետք է լուծվեն։ Ինքն իր նախագիծը մի քիչ խմբագրել է, նորից ուղարկել կառավարություն, որտեղից դրական արձագանքներ է ստացել։ ՔՊ խմբակցությունում կրկին է շրջանառել իր նախագիծը, մինչ այս պահը կուսակցական ընկերներից արձագանքներ չի ստացել։
Ասում է՝ 2022-23 թվականներին պարտադիր զինվորական ծառայության չի գնացել զորակոչի ենթականերից մոտ 70 տոկոսը։ Հիշում է՝ դեռ 2019-ին հարցում է ուղարկել կրթության նախարարություն, թե քանի՞ անձ է ուսման նպատակով տարկետում ստացել եւ մեկնել Հայաստանից՝ շրջանցելով պարտադիր զինծառայությունը։ Պատասխանել են, որ նման հաշվառում չունեն։ Մինչ օրս նման հաշվառում չի վարվում։
Նա կարծում է, որ ուսման նպատակով կամ առողջական խնդիրների պատրվակով զինծառայությունը շրջանցողների հաշվին պարտադիր զինծառայության 60 տոկոսի ներկայությունն ապահովելով՝ հնարավոր կդառնա զինծառայության ժամկետը կրճատել։
Հարեւան Ադրբեջանում եւ Վրաստանում էլ 1,5 տարի է ծառայությունը։
Հայկ Սարգսյանն ասաց նաեւ, որ կառավարության ղեկավարից դրական արձագանք է ստացել նաեւ ՊՆ-ի՝ ոչ զենք-զինամթերքի հետ կապված գնումների բաց մրցույթներ անցկացնելու իր առաջարկի մասով։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test