«Օրենքն ընդունում են հենց կարիքից դրդված, եւ կարիքը, որը դրդել է այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուն, հենց այն է, որը մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունների քաղաքականության մեջ․ Ցեղասպանության հետեւանքների նսեմացմանն ուղղված հստակ գործողություններ եւ արտահայտություններ»,- ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի գործող 136-րդ հոդվածում, որը վերաբերում է ցեղասպանությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Շուշիի մասին։ «Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունները՝ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը դա ասաց՝ դե ի՞նչ ենք կորցրել որ, բա իմաստ ունի՞ դրա համար թուրքերի հետ հարաբերությունները փչացնել։ Շուշին դժգույն եւ դժբախտ քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին։ Հետո ասաց՝ Ցեղասպանությունը դարձավ օրակարգային, երբ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Դե հիմա Սովետական միություն չկա, մեզ պե՞տք է ցեղասպանությունը հիշատակել։ Սա է ձեր քաղաքականության էությունը։ Եվ այդ քաղաքականությունը կանխելու համար ենք մենք այս փոփոխությունն առաջարկում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արթուր Խաչատրյանը նշեց, որ ՔՊ-ի այս քաղաքականությունը կանխելու համար են առաջարկում այս օրենսդրական փոփոխությունը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test