Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Վաշինգտոնում կատարվեց կարևոր քայլ դեպի խաղաղություն, բայց խաղաղությունը գործընթաց է, այն ժամանակ է պահանջում»․ Ալեն Բերսե aravot.am aravot.am

time
«Վաշինգտոնում կատարվեց կարևոր քայլ դեպի խաղաղություն, բայց խաղաղությունը գործընթաց է, այն ժամանակ է պահանջում»․ Ալեն Բերսե

«Վստահ եմ, որ Դուք պաշտպանում եք իրական խաղաղությունը, այլ ոչ թե պատրանքների վրա կառուցված «թղթային խաղաղությունը»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում դիմելով ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։

Այնուհետև հարցրեց․ «Կհամաձայնեք, որ դժվար է խաղաղության մասին խոսել, երբ հայ գերիները մնում են Բաքվի բանտերում, ադրբեջանական ուժերը օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, իսկ Ղարաբաղի հայերը զրկված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից։ Ինչպե՞ս կարող է Եվրոպայի խորհուրդը՝ Ձեր ղեկավարությամբ, նպաստել այս խնդիրների լուծմանը և վերջ դնել Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներին»։

Ալեն Բերսեն ի պատասխան հիշեցրեց՝Հարավային Կովկասում գոյություն ունեցող անկայուն վիճակը, պատերազմը՝ նշելով, որ դա բարդ կացություն էր ստեղծել ՀՀ բնակչության համար ու ասաց․ «Այս իմաստով ես պիտի ասեմ, որ բոլոր քննարկումները, որ ես վերջերս ունեցել եմ տարբեր տարածաշրջանի դերակատարների հետ, ցույց են տալիս, որ այս այդ կարևոր քայլը, որը օգոստոսի սկզբում կատարվեց Վաշինգտոնում և որի արդյունքում նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, դա քայլ է դեպի տարածաշրջանային կայունություն և խաղաղություն։ Բայց խաղաղությունը գործընթաց է, այն ժամանակ, համագործակցություն է պահանջում, համատեղ աշխատանք և փոխադարձ վստահություն»։

Անդրադառնալով հայ ռազմագերիներին վերաբերող հարցին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը վստահեցրեց՝ այդ հարցը մենք պիտի շարունակենք առաջ մղել և վստահեցրեց․ «Միակ ճանապարհը առաջընթաց գրանցելու համագործակցելն է, որպեսզի կարողանանք փոխադարձ վստահություն կառուցել։ Ոչ թե զուտ հայտարարենք, որ համագործակցում են, այլ իրական համագործակցություն լինի։ Երեկ ես հանդիպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շատ լավ հանդիպում ունեցանք, երեկոն էլ միասին անցկացրինք, նաև Նյու Յորքում հանդիպում եմ ունեցել Իլհամ Ալիևի հետ նույն այս թեմաների շրջանակում։ Սա կարող է հիմք ստեղծել, որ մենք քննարկենք բոլոր այն հարցերը, որոնք Դուք Ձեր հարցում նշեցիք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test