Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրները հատուցում են տարածքով, կյանքերով, արժանապատվությամբ, ինքնիշխանությամբ ու կախյալ ապագայով. Զաքարյան 168.am 168.am

time
Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրները հատուցում են տարածքով, կյանքերով, արժանապատվությամբ, ինքնիշխանությամբ ու կախյալ ապագայով. Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ աշխարհին ներկայացվեց խաղաղության ևս մեկ հավակնոտ ծրագիր: Հարյուրամյակներ տևող Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Գազայի մասով հայտարավում է ուծված՝ ըստ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի համապարփակ ծրագրի։

Ըստ պլանի՝ Գազան կդառնա ապառադիկալացված գոտի, ահաբեկչությունից զերծ և որևէ սպառնալիք չի ներկայացնի իր հարևանների համար։

Գազան կվերականգնվի և կապահովվի բնակիչների բարեկեցությունը:

Եթե ​​կողմերը համաձայնվեն այս առաջարկին, պատերազմը կավարտվի։ Իսրայելական ուժերը, գերիների ազատ արձակմանը զուգահեռ կհեռանան համաձայնեցված գծից։ Այդ ընթացքում կդադարեցվեն բոլոր տիպի ռազմական գործողություններն ու ռմբակոծությունները:

Այս համաձայնագրի հրապարակային ընդունումից հետո, 72 ժամվա ընթացքում բոլոր գերիները կվերադարձվեն։

Նրանց ազատ արձակումից հետո Իսրայելը կազատի 250 ցմահ բանտարկյալների, ինչպես նաև 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1700 Գազայի բնակիչների։

Բոլոր գերիների վերադարձից հետո՝ Համասի այն ներկայացուցիչները, որոնք կհամաձայնվեն խաղաղ համակեցությանը և զինաթափմանը, կստանան համաներում: Նրանք, ովքեր ցանկանում են լքել Գազան, կստանան անվտանգ անցում դեպի ընդունող երկրներ:

Համաձայնությունը կյանքի կոչելուց հետո Գազայում կգործեն ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունները: Գազան կկառավարվի անցումային իշխանության՝ տեխնոկրատական, ապաքաղաքական պաղեստինյան կոմիտեի կողմից, որը պատասխանատու կլինի հանրային ծառայությունների մատուցման և Գազայի համայնքապետարանների գործունեության համար։

Կոմիտեն կազմված կլինի համապատասխան որակավորում ունեցող պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից, նոր միջազգային անցումային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» վերահսկողության և հսկողության ներքո, որը կղեկավարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, և այլ երկրների ղեկավարներ նույնպես կներգրավվեն այդ խորհրդում։ Այն կապահովի Գազայի վերակառուցման նախագիծը և ֆինանսավորումը՝ մինչև Պաղեստինյան ինքնավարության կողմից համապատասխան բարեփոխումների ավարտը։ Գազայում խրախուսվելու և արտոնյալ պայմաններ են ստեղծվելու միջազգային ներդրումային ծրագրերի համար՝ կյանքի պայմանները բարելավվելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

Ոչ ոք ստիպողաբար չի լքելու Գազան և հարգվելու են բոլորի իրավունքները:

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի, Ինդոնեզիայի և այլ արաբական երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված Գազայում պատերազմը դադարեցնելուն։

Պաղեստինի և Գազային աջակցող արաբական և իսլամական երկրներն ըստ էության ողջունում են Թրամփի ծրագիրը: Այն ողջունում է նաև Իսրայելը, որի հինգ գլխավոր պայմանները բավարավում են:

Դրանք են՝

– Բոլոր պատանդների վերադարձը՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։

– ՀԱՄԱՍ-ի զինաթափում։

– Գազայի հատվածի ապառազմականացում։

– Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգության վերահսկողություն։

– Այլընտրանքային քաղաքացիական կառավարություն, որտեղ չեն լինի ՀԱՄԱՍ-ը և ՊԻ-ը:

Իսրայելի այս օրինակը ցույց է տալիս, որ պետության իրական ղեկավարի համար, սեփական երկրի ազգային շահերին միշտ էլ հնարավոր է հասնել:

Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրները հատուցում են տարածքով, կյանքերով, արժանապատվությամբ, ինքնիշխանությամբ ու կախյալ ապագայով: Տես Հայաստանի վերջին տարիները, տես Ուկրաինան, շուտով՝ նաև Մոլդովան:

Իսկ ազգային շահերով և օրակարգով շարժվող կայուն ղեկավարներին ոչ միայն օգնում ու տեր են կանգնում բարեկամները, այլ նաև հարգում ու հետը հաշվի են նստում հակառակորդները»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test