Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ես իմ խոսքը կասեմ». Վարդան Ղուկասյան 168.am 168.am

time
«Ես իմ խոսքը կասեմ». Վարդան Ղուկասյան

«Հեղաշրջման» կոչ անելու մեջ մեղադրվող Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար մեղադրող դատախազը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, դատարանում պահանջում էր սահմանել 2,6 տարվա ազատազրկում։

Դատարանը երեկ որոշումը չհրապարակեց, այն կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը դատարանից որևէ ակնկալիք չունի։

«Ես որևէ սպասելիք չունեմ, երբ որոշումը լինի, հարցազրույց կտամ և իմ ասելիքը կասեմ։ Ես իմ խոսքը կասեմ»,- 168.am հետ զրույցում կարճ մեկնաբանեց Վարդան Ղուկասյանը՝ շեշտելով, որ ոտքի վրա ամբողջ գործընթացի մասին չի կարող խոսել։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին, նրան առաջադրվել է մեղադրանք «ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու» հոդվածներով։ Նրան կալանավորելու որոշում էր ընդունել դատավոր Մասիս Մելքոնյանը։

Նշենք, որ իրավապաշտպանները, նաև հասարակական-քաղաքական բազմաթիվ գործիչներ Միքայել սրբազանի նկատմամբ տեղի ունեցողը որակում են՝ որպես քաղաքական հետապնդում, քանի որ սրբազանը բազմիցս քննադատել է իշխանություններին՝ նրանց վարած քաղաքականության համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test