Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայկ Սարգսյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների, ՔՊ-ում առկա վիճակի մասին a1plus.am a1plus.am

time

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ իր նկատմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած կարգապահական վարույթը կապում է խաղային ոլորտին վերաբերող իր նախագծի հետ։

Սարգսյանի խոսքով՝ Սիմոնյանի դիմումը ներկայացվել է հենց այն օրը, երբ խորհրդարանում քննարկվում էր իր հեղինակած փաթեթը, որով առաջարկվում էր կրկնապատկել խաղային բիզնեսի հարկային բեռը։ «Այդ քայլը ես ուղիղ կապում եմ իմ նախագծի հետ»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նշեց, որ հետագայում ինքն էլ է դիմել Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պահանջով, սակայն հարցը ամիսներ շարունակ չի քննարկվել։ Սարգսյանը նաև հերքեց կուսակցության հայտարարությունը, թե իրեն երկու անգամ հրավիրել են բացատրություն տալու, բայց չի ներկայացել։

Պատգամավորն ընդգծեց, որ 2019-ից սկսած իր գործունեությամբ թիրախավորել է խաղային ոլորտին սպասարկող շահերը և հենց այդ պատճառով մշտապես եղել է հարձակումների թիրախ։

Նշենք, որ ավելի վաղ ՔՊ վարչությունը հայտնել էր՝ Սարգսյանին հայտարարվել է խիստ նկատողություն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հակասությունը ծագել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու նախագծի պատճառով, որին Սիմոնյանը դեմ է եղել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test