Ի՞նչ կապեր ունի քրեական հեղինակությունների հետ՝ հարցին այսօր խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ասելով, որ սկսած 2019 թվականից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, այն ժամանակ աշխատել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ իր գործունեությամբ խանգարել է մի շարք տնտեսվարողների՝ խաղային ոլորտից․ «Խաղային ոլորտն է, որը համարում եմ չարիք։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո թիրախավորվել եմ։ Գտնում եմ, որ այդ գրոհը հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել»։
Անդրադառնալով հարցերին, որ իրեն պարբերաբար մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ՝ սկսած քրեական աշխարհի, թմրամիջոցի բիզնեսի հետ կապից, նաեւ տարբեր սպանություններ, իշխանական պատգամավորն ասաց, որ այդ հրապարակումների առիթով դիմել է դատարան եւ եթե դատական համակարգը լավ աշխատեր, նման հրապարակումները կկանխվեին, շարունակություն չէին ունենա։
ՔՊ-ական պատգամավորը վստահ է՝ իրեն փորձում են այդ կերպ վարկաբեկել, որպեսզի կաշկանդեն իր օրենսդրական գործունեությունը։
Փարաքարի համայնքապետի սպանության մասին հարցին էլ նա պատասխանեց. «Ես որեւէ կապ չունեմ։ Դեռեւս փետրվարին, Մերձավանի դեպքերից հետո, ելույթ եմ ունեցել Ազգային ժողովում։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, քրեական ենթամշակույթի դեմ պարբերաբար հարցումներ եմ կատարում, հարցեր բարձրացնում, որպեսզի մեր երկրում արմատախիլ արվի։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, չի նշանակում՝ կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը տարիներ առաջ է արված։ Չեմ հիշում, թե երբ եմ տեսել վերջին անգամ։ Հավանաբար 2 տարի առաջ։ Անգամ իր համարը չունեմ։ Փողոցային պայքարից եմ ճանաչում իրեն»։
Սպանված «Քանաքեռցի Տույ» անունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի մասին էլ իշխանական պատգամավորն ասաց, որ մեկ անգամ է տեսել պատահաբար՝ հյուրանոցում, 2018-ին, դա եղել է իրենց առաջին եւ վերջին հանդիպումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի», եւ Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test