2024թ․ մայիսի 27-ին հորդ անձրեւներից վարարած Դեբեդ եւ Աղստեւ գետերը, ափերից դուրս գալով, Տավուշի եւ Լոռու մարզերում 4 մարդու մահվան պատճառ դարձան, քանդեցին կամուրջներ, հեղեղեցին գետամերձ տներ, շինություններ, այգիներ, ցանքեր։ Մինչեւ հիմա ջրհեղեղից տուժած քիչ թվով ֆիզիկական անձինք են պետական բյուջեից դրամական աջակցություն ստացել: Բայց ինչ է արվել, որ նման արհավիրքը չկրկնվի: Չէ՞ որ Դեբեդը, Աղստեւը նորից կարող են վարարել: 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից մեկ տարի եւ չորս ամիս անց այդ գետերի ափերին հեղեղապաշտպան շինություններ չեն կառուցվել, գետերի հուների մաքրման աշխատանքները մասամբ են կատարվել, ինչն անբավարար է։
Նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի ստորագրությամբ պատասխանում նշված է, որ հարցմանս վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՏԿԵ նախարարությունը քննարկումներ է անցկացրել Տավուշի մարզպետի աշխատակազմի եւ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի հետ։ Այդ քննարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունն ուղարկվել է ինձ։ Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Մարտիրոս Նալբանդյանի պատասխանում նշված է․ «ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 565-Ն որոշման N 8 հավելվածով հաստատված հակահեղեղային անհետաձգելի միջոցառումների ցանկում ներառված Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող եւ Տաշիր գետերի խնդրահարույց բոլոր հատվածներում ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի եւ «Մելիորացիա» ՓԲ ընկերության միջեւ 27․05․2025թ․ կնքված ՋԿ-ՀՄԱԱՇՁԲ-25/4-Ա ծածկագրով պայմանագրի համաձայն՝ վերջինիս կողմից իրականացվել են ընդհանուր 278. 789․ 720 հազ․ դրամի գետերի հուների մաքրման աշխատանքներ (մոտ 279 միլիոն դրամ)։ Միաժամանակ հայտնում ենք նաեւ, որ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի, ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանման տեխնիկական հանձնաժողովի մասնագետների աջակցությամբ Ջրային կոմիտեի կողմից ճշգրտվել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Այրում եւ Հաղթանակ բնակավայրերի տարածքներում Դեբեդ գետի հունի մաքրման ենթակա հատվածները, որի արդյունքում շուրջ 4,9 կմ ընդհանուր երկարությամբ թվով 16 հատվածներում գետի հունի մաքրման աշխատանքների իրականացման նպատակով Ջրային կոմիտեի կողմից իրականացվում են համապատասխան ծառայությունների եւ աշխատանքների գնման ընթացակարգեր, որոնց համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը, նախնական գնահատմամբ, կկազմի շուրջ 133 մլն դրամ։ Բացի այդ, գետի հունի մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ջրային կոմիտեի կողմից ուսումնասիրություններ են իրականացվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Դեբեդ եւ Փամբակ գետերի միախառնման տարածքում շուրջ 1 կմ երկարությամբ հատվածում 2024 թվականին տեղի ունեցած վարարումների հետեւանքով գետի հունի փոփոխման, հողային շերտի ողողման եւ երկաթգծի կայունությանը սպառնալիք հանդիսացող խնդիրների վերացման ուղղությամբ, որի նպատակով առաջիկայում նախատեսվում է իրականացնել համապատասխան գնման ընթացակարգեր»։
ՏԿԵ նախարարությունից ստացված պատասխանում հայտնում են նաեւ․ «2025 թվականին ՀՀ պետական բյուջեով Աղստեւ գետի հունի մաքրման նպատակով հատկացվել է 43 996,6 հազար դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է: 2025 թվականին պետական բյուջեից գումարներ առայժմ չեն հատկացվել Աղստեւ եւ Դեբեդ գետերի ափապաշտպան աշխատանքների համար: Դեբեդ գետի ափապաշտպան միջոցառումների համար կատարվել են նախագծային աշխատանքներ, կտրամադրվի գումար՝ այն իրականացնելու համար: Աղստեւ գետի համար 2025 թվականին տրամադրվել է 70 միլիոն դրամ՝ հեղեղապաշտպան աշխատանքների համար, որն արդեն իրականացված է»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test