Իսրայելական մամուլը, հղում անելով Կատարի «Ակ-Ջազերա» հեռուստաընկերությանը, փոխանցում է պաշտոնական Դոհայի հաղորդագրությունը, ըստ որի Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի հետ բանակցություններին ընդառաջ՝ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել էմիր ալ-Թանիի հետ և ներողություն խնդրել «Կատարի ինքնիշխանությունը խախտելու համար»: Նաթանյահուն նաև խոստացել է, որ նման «միջադեպ այլևս չի կրկնվի»:
«Ակ-Ջազերան» հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ եւ ընթացել է եռակողմ ձևաչափով: Կարելի է ասել, որ Դոնալդ Թրամփն այդ քայլով ցուցադրական նվասռացման է ենթարկել Իսրայելի վարչապետին, որ տառացիորեն երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները «որտեղ էլ գտնվեն, պատասխանատվությունից չեն կարող խուսափել»:
Ըստ իսրայելական աղբյուրների, Կատարը Նաթանյահուի խոսքերը բավարար չի համարում և պահանջում է, որ Իսրայելի փոխհատուցում վճարի հասցված նյութական վնասի, ինչպես նաև անվտանգության ծառայության աշխատակցի սպանության համար:
Նաթանյահուի կողմից Կատարի էմիրին ներողություն հայտնելու մասին լուրը Երուսաղեմում ընդունել են ակնհայտ դժգոհությամբ: Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը հայտարարել է, որ «թշնամի պետության մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի պարագլուխների դեմ գործողությունը բարոյական և իրավական առումով արդարացված է»: Իսկ ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանի գնահատմամբ՝ անպատկերացնելի է, որ Նաթանյահուն ներողություն է խնդրել Կատարից, որ առայսօր չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը:
Իսրայելի վարչապետի և Կատարի էմիրի հեռախոսազրույցն, անշուշտ, ազդակ է տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ նախագահը Նաթանյահուի քաղաքականությանն այլևս գոնե հրապարակային տիրույթում չի աջակցում:
Խնդիր է, թե արդյոք Վաշինգտոնը փոխո՞ւմ է Իսրայելի հետ հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ հրեական պետությունն իրեն համարում է «թշնամիների կողմից պաշարված ամրոց» և անվտանգային հարցերը լուծում է հիմնականում ԱՄՆ-ի աջակցությամբ:
Նաթանյահուն վաղը կարող է հեռանալ, իսկ Իսրայելին ի՞նչ է սպասում: Եթե նա ընդունի Գազայի և իսրայելա-պաղեստինյան կարգավորման Թրամփի քսանմեկ կետանոց ծրագիրը, ապա կնշանակի, որ Պաղեստինի անկախ պետության ճանաչման նախադրյալներ է ստեղծում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test