Չնայած ՆԳՆ-ն ամեն ինչ անում է քրեածին իրավիճակի հետ կապված փայլուն արդյունքներ «ցուցադրելու» համար եւ հաղորդում է, որ «Իրական սպանության դեպքերը 8 ամսվա ընթացքում նվազել են 2-ով՝ 32 դեպք։ Նույն ժամանակահատվածում նվազել են հրազենով կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները. 2025-ին՝ 93, 2024-ին՝ 100 դեպք», սակայն վերջին 4 օրվա ընթացքում 4 սպանությունը լավ իրավիճակի ապացույց չէ: Նույնիսկ պրոիշխանական որոշ փորձագետներ գիտակցել են, որ այս իրավիճակի հիմքում անասելի չափերի հասած անհանդուրժողականությունն ու ատելության մթնոլորտն են, որ կարծես դուրս են եկել վերահսկողությունից, եւ երկիրը մտել է անարխիայի փուլ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է, որ ատելությունն այդքան էական չէ, խնդիրն այն է, որ «Նիկոլի իրավապահ համակարգը զրո մակարդակի վրա է»։ Կարեւոր գործառույթը, որն ունի իրավապահ համակարգը՝ կանխել հանցագործությունները, չի անում։ «Հանցագործությունը տեղի է ունենում, ու իրենք բացահայտում են ընդամենը։ Այնինչ իրավապահ համակարգի` ոստիկանության եւ ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները, այսպես կոչված, օպերները առավոտից իրիկուն պետք է իրենց մեթոդներով, հարցախույզերի միջոցով, նաեւ՝ վերահսկողական մեթոդներով կանխարգելեն կազմակերպվելիք բոլոր հանցագործությունները։ Խնդիրն այն է, որ Նիկոլի իրավապահ համակարգն իր տեղում չէ, որովհետեւ Նիկոլը զբաղված է այդ իրավապահ համակարգին ցուցումներ տալով։ Նիկոլի իրավապահ համակարգը զբաղված է սրբազանների գլխին գործ սարքելով, զբաղված է ընդդիմադիրներին գաղտնալսելով, հետեւելով։ Այդ նույն օպերները, որոնք պետք է հետեւեն համապատասխան մարդկանց՝ ինֆորմացիա ստանալով, թե ինչով են զբաղված, որպեսզի կանխեն հանցագործությունները, զբաղված են ինձ ու ինձ նման տասնյակ ընդդիմադիրներին հետեւելով: Դրա համար էլ հիմա հանցագործությունները գլուխ են բարձրացրել։ Երկրորդ․ ինձ հետաքրքիր է՝ այդքան զենք մարդկանց որտեղի՞ց․ այսինքն, զենքերի ապօրինի վաճառք է գնում Հայաստանում, որի վերաբերյալ ԱԱԾ-ն, ենթադրաբար, ոչինչ չունի ասելու։ Կամ՝ մարդիկ տանը զենք են պահում, որն անհրաժեշտության դեպքում հանում-օգտագործում են, եւ արդյունքը լինում է այն, ինչ տեսնում ենք, ինչպես նույն՝ Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Առանց ամոթի ասում են` սպանություն գործած անձը թմրամոլ է, դատված է, հետաքրքիր է՝ այդ զենքը որտեղի՞ց այդ մարդուն։ Վերջիվերջո, այդ ոստիկանները կամ ԱԱԾ-ն պատասխան տալո՞ւ են դրա համար»,- շեշտում է քաղաքագետը։
Հարցին, թե սա միայն անփութությա՞ն հետեւանք է, թե՞ կառավարելի քաոսի նշաններ են, Համբարյանն ասաց, որ սա ավելի շատ կառավարելի քաոսի է նման, եւ հարցականի տակ դրեց այն, որ Փաշինյանն այդ մասին չգիտի։ «Դուք կարծում եք, թե իրենք ինֆորմացիա չունեի՞ն Փարաքարի այս իրադարձությունների մասին, ես չեմ հավատում, եթե չունեն, ավելի վատ իրենց համար։ Այն, որ այդտեղ խնդիրներ կային` փետրվար ամսից սկսած, բոլորը շատ լավ գիտեին, բայց իրավապահ համակարգի խնդիրն էլ այն էր, որ այդ ամեն ինչը պետք է կանխվեր։ Կամ՝ չես էլ հասկանում․ մեկին կալանավորում են, ասում են` ինքն է, հաջորդ օրը քսան տարեկան երեխայի են կալանավորում, ասում են՝ ինքն էր։ Սա իշխանությունների կողմից կառավարելի քաոս է, որովհետեւ այդ քաոսից եւ սպանություններից իրենք էլ դիվիդենտներ ունեն։ Ինչու ոչ, Վալոդյա Գրիգորյանը շատ անհարմար հակառակորդ էր ՔՊ-ի համար»,- եզրափակեց Համբարյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test