Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Փարաքարում արտահերթ նիստ կլինի․ ո՞վ կփոխարինի Վալոդյա Գրիգորյանին hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Փարաքարում արտահերթ նիստ կլինի․ ո՞վ կփոխարինի Վալոդյա Գրիգորյանին

Իրավապահներն «ափալ-թափալ» հայտարարեցին, որ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանությունը բացահայտվել է, որովհետեւ հանրային մեծ դժգոհություն կար, եւ քաղաքական հաշվեհարդարի մասին կասկածները շատ էին։ Քննչական կոմիտեի միջնորդությամբ նախ կալանավորվեց փետրվարին սպանված անձի եղբայրը` Նարեկ Օհանյանը, հաջորդ օրերին՝ նրա ընկերը՝ Գեւորգ Հարությունյանը: Ըստ լուրերի, վերջինս այն դիմակավորված անձն է, որը կրակոցներով սպանել է համայնքապետին եւ նրա ընկերոջը` ոստիկան Կարեն Աբրահամյանին: Իսկ Օհանյանը գործով անցնում է որպես սպանության պատվիրատու։

Վալոդյա Գրիգորյանը, հիշեցնենք, համայնքապետ էր ընտրվել այս տարվա մարտին՝ գլխավորելով Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում «Միասնություն» դաշինքը («Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցություններից կազմված)։ Նա ստացել էր 6 հազար 508 ձայն՝ ընտրողների 57%-ը։ Նրա մրցակիցներից մեկը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանն էր, որի ազգականն էլ սպանվել է փետրվարին` ընտրությունների նախօրեին: Եվ որքան էլ ասեն, թե սպանությունը քաղաքական չէ, այն ակնհայտորեն ծագել է նախընտրական փուլում առաջացած լարվածությունից` երկու մրցակցող խմբերի միջեւ թեժացած պայքարից:

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո Փարաքար խոշորացված համայնքը ղեկավարում է Գրիգորյանի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը: Թե «Միասնություն» դաշինքից` գործող ավագանու խմբակցությունից ում են ընտրելու որպես համայնքապետ, փորձեցինք պարզել ավագանու անդամներից։

«Միասնություն» դաշինքից Օնիկ Ախվերդյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, նույն դաշինքից Էմմա Թորոսյանը նշեց՝ օրը կգա, կիմանաք․ «Ամեն ինչ լինելու է ըստ օրենքի, առայժմ մինչեւ կարգի ավարտը համայնքը ղեկավարելու է առաջին տեղակալը՝ որպես ԺՊ։ Թեկնածու ունենք, կընտրվի, այդ ժամանակ կիմանաք, թող գաղտնիք մնա, մեր խմբակցությունից է, իհարկե»։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Անյուտա Սաֆարյանը եւս չցանկացավ խոսել թեկնածուի, նոր համայնքապետ ընտրելու մասին․ «Արտահերթ նիստի հրապարակման հետ կապված հրապարակում կլինի։ Խմբակցությունը պիտի թեկնածու առաջադրի ավագանիներին, եւ ընտրության օր սահմանեն, կատարվի այդ օրը։ Առաջադրում կլինի առաջիկա օրերին»։

Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատանքներին, տիրող մթնոլորտին, Սաֆարյանն ասաց․ «Աշխատանքներն ընթանում են այն հունով, որով կցանկանար, որ տեղի ունենար մեր համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Այնպես որ, որեւէ աշխատանք չի տուժում, ոչ մի գործընթաց չի կասեցվել, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով։ Ճիշտ է՝ մեզ համար շատ մեծ ցավ է, վիշտ է, ընդհակառակը` իր հիշատակը վառ պահելու համար ոչ մի աշխատանք չպիտի տուժի, առավել եւս՝ բնակիչների հետ կապված»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test