Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Աննա Հակոբյանի հիմնադրամը վնասով է աշխատում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Աննա Հակոբյանի հիմնադրամը վնասով է աշխատում

Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը 2018-ից հետո ահռելի միջոցներ է գեներացրել եւ մեծ թվով ծրագրեր իրականացրել, այդ թվում՝ նաեւ տիկնոջ ու նրա աշխատակազմի գործուղումները, հսկայական աշխատավարձերը, գրասենյակ պահելուն ուղղված եւ այլ ծախսերը: Մամուլը պարբերաբար ներկայացնում է վարչապետի կնոջ ճաշկերույթների, հանգանակությունների, ուղեւորությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ փորձում է գաղտնագրվող ինֆորմացիաները բացել հանրության համար` նվիրատուների ցանկերը, ինչպես հայտնի է, հիմնականում գաղտնի են պահվում: Բայց բաց ինֆորմացիոն աղբյուրներից տեղեկացանք, որ «Իմ քայլը» հիմնադրամի 2024 թվականի համապարփակ ֆինանսական հաշվետվության մեջ նշված է, որ Հիմնադրամն ունեցել է 1 մլն 620 հազար դրամի կորուստ, այսինքն, վնասով է աշխատել` մուտքերը զիջել են ելքին: Ըստ փաստաթղթի, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը 1 տարում վճարել է մոտ 1 մլն 200 հազար դրամի շահութահարկ եւ տարին փակել է բացասական ֆինանսական արդյունքով:

Այլ կերպ ասած, միլիարդների մուտքեր ունեցող, պարբերաբար ահռելի հասույթով բարեգործական ճաշկերույթներ կազմակերպող վարչապետի կինը, որի հետ հաց ուտելու հրավիրվածները մեկական միլիոն դրամ էին փոխանցում նրա հիմնադրամին` մեկ ընթրիքի համար, պարզվում է, 2024 թվականին վնասով է աշխատել: Հարց է ծագում՝ ի՞նչ ծախսեր է կատարել Աննա Հակոբյանի ֆոնդը` վատնելով վերջինիս հավաքած հսկայական ֆինանսական միջոցներն ամբողջությամբ: Նայում ենք «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքը, սակայն 2024 թվականի ֆինանսական հաշվետվություն չենք գտնում: Ծրագրերից 2024-ին 1-2 կրթական նախաձեռնություն է, որոնցից է «Կրթվելը նորաձեւ է», կամ Չինաստան ուսանողներ ուղարկելը: Ոչ մի ծրագրի տակ թիվ չկա, եւ կայքի ընթերցողը միայն կռահել կարող է, թե ինչ ծախսերի հետ է այն կապված:

Իհարկե, սա ինքնին կասկածելի է: Բայց եթե անգամ չկենտրոնանանք թափանցիկության խնդիրների վրա եւ ուղղակի վերհիշենք Աննա Հակոբյանի վճարովի ճաշկերույթները՝ 50-ից ավելի հաջողակ տղամարդկանց հետ, նրա կազմակերպած հանդիպումներն ու դասերը սկսնակ կին բիզնեսմենների համար, Աննայի ու Նիկոլի՝ լավ ապրելու քարոզը, ապա հարց է ծագում․ ինչ էր սովորեցնում նրանց Աննան, եթե իր ղեկավարած հիմնադրամը, ունենալով ահռելի միջոցներ, վնասով է աշխատում: Եվ ի՞նչ դասախոսություններ են կարդում ինքն ու իր ամուսինը` լավ ապրելու, բիզնեսի կառավարման եւ այլ թեմաներով, եթե նման արտոնյալ կարգավիճակում լինելով՝ չեն կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ վնասով չաշխատեն եւ ստացած ֆինանսներն արդյունավետ ծախսեն:

Անգամ «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը կալանավորված Բագրատ սրբազանն է, նշել է, որ 2024 թվականը փակել է դրական հաշվեկշռով` ցույց տալով 99 մլն 280 հազար դրամի մնացորդ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test