Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». ՄԱԿ-ում հնչեց ոչ թե ՀՀ խաղաղության, այլ` կապիտուլյացիայի կատարման օրակարգը hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». ՄԱԿ-ում հնչեց ոչ թե ՀՀ խաղաղության, այլ` կապիտուլյացիայի կատարման օրակարգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել գրեթե դատարակ դահլիճում։ Վարչապետի պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներում երեւում է, որ Փաշինյանի ելույթը լսում էին մատների վրա հաշված մարդիկ, որոնց մի մասն էլ Հայաստանի պատվիրակությունն էր։

Ի վերջո` ի՞նչ մեսիջներ հղեց ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից, որո՞նք էին նրա ելույթի հիմնական ասելիքն ու նպատակը:

«Հրապարակի» հետ զրույցում իր տպավորությունները փոխանցեց քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանը: Նա նախ նկատեց. «Նիկոլ Փաշինյանի պրոպագանդիստական մեքենան ներառում է երեք աստիճան. առաջին աստիճանն իրեն ենթարկվող պաշտոնյաներն են` արտաքին գործերի նախարարությունը, այն բոլոր պաշտոնյաները, ովքեր կրկնում են Փաշինյանի նարատիվները, այն է` Հայաստանը պետք է հաստատի խաղաղություն Ադրբեջանի հետ, միջանցք, խաչմերուկ ու ինչ ասես…. Երկրորդ աստիճանը յուրօրինակ եւ տարօրինակ, ինչպես նաեւ անբնական արվեստի ու գիտության ներկայացուցիչներն են, ովքեր ամեն կերպ փորձում են իբր թե քննադատել Նիկոլ Փաշինյանին, բայց բառ առ բառ կրկնում են իշխանության խոսույթը: Իբրեւ թե փորձ են անում իշխանությունից հեռանալ, սակայն իրականում իշխանության խոսույթն են հաստատում ու ամփոփում: Երրորդ` ամենաստոր մակարդակն էլ այն վարձու բլոգերներն են, որտեղ կան նաեւ արվեստի ու գրականության ներկայացուցիչներ եւս, սակայն նրանք ուղղակի գովազդով են զբաղվում: Նրանց՝ բոլորի, խոսույթի նպատակը մեկն է` կառուցել անջրպետ՝ Հայաստանում կատարվող քաղաքական գործառույթների եւ Ալիեւի պահանջների միջեւ: Երբ մենք ուղղակի համեմատություն ենք կատարում, թե ինչ է պահանջել մեզնից եւ ինչ է պահանջում այժմ մեզնից Ադրբեջանը` կապիտուլյացիայից ի վեր, տեսնում ենք, որ կատարվում են ամենաֆանտաստիկ, նույնիսկ անպատմելի գործողություններ: Սոսկալի ցավ եմ ապրում, երբ իմ կողմից այդքան սիրելի եվրաինտեգրացիան, ինչպես նաեւ՝ Եվրոպական Միությունը աշխատում են ներկայացնել որպես կեղծ պատնեշ՝ հայրենիքի դեմ ուղղված գործողություններ անելու համար: Այն կարող է ներկայացվել նաեւ թրամփյան միջանցքի տեսքով, սակայն, ինչպես տեսնում ենք, իսկապես տապալվում են Թրամփի բոլոր նկրտումներն Ուկրաինայում, այսօր ռուսներն անգամ հարկ չեն համարում բանակցությունների դուրս գալ: Թրամփին համարել երաշխավոր, մեղմ ասած, անլուրջ ու անվստահելի է: Այստեղ պատճառը բնավ այն չէ, որ ԱՄՆ-ն դադարել է լինել հզոր պետություն, այլ պարզապես՝ եթե երկիրը չի փորձում իր անկախությունը պաշտպանել, ոչ մի այլ պետություն նման պարտավորություն չի վերցնում իր վրա: Ուկրաինան պաշտպանում է իր անկախությունը, բնականաբար, բոլոր նժարները նորից փոխվում են իր կողմ, սակայն այդ ամենը ոչ մի կերպ չի երեւում հայկական խոսույթում: Ալիեւի պահանջների եւ հայաստանյան քաղաքական դաշտում եփվող այդ «մոգական» խառնուրդի հետ ամեն բան դառնում է առավել քան պարզ: ՄԱԿ-ում հնչեց ոչ թե Հայաստանի խաղաղության օրակարգը, այլ` կապիտուլյացիայի կատարման օրակարգը, որը Փաշինյանն անվանում է խաղաղություն: Անզեն աչքով դա երեւում է բոլոր դիվանագետների եւ փորձագետների համար, սակայն ամեն բան արվում է, որպեսզի հայ հասարակության համար այն տեսանելի չլինի, կոծկվի: Կատարվում են տարբեր հետապնդումներ: Օրինակ` ժամեր առաջ ոստիկանները գնացել են մի երիտասարդ կին լրագրողի տուն: Քաղաքական սպանություններ են տեղի ունենում, ճնշումներ` կոմպրոմատների ու ճնշումների տեսքով եւ այլն: Այդ ամենի նպատակն այն է, որ մարդիկ լռեն ու հաշտվեն կապիտուլյացիոն օրակարգի հետ, եւ ոչ մի տեսակի բողոք չհնչի: Օրինակ` Եղեռնի հուշարձանի հետ կապված բոլոր բողոքները մարեցին, խոսում են ինչ-որ ակադեմիական քաղաքի մասին, Հայաստանն Անգլիան չէ, եւ մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ ոչ մի ուսանող չի գնալու Աշտարակ․ սա էլ այդ ծրագրերի մի մասն է` քանդել Հայաստանի կրթական համակարգը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test