Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ափսոս, որ կառավարությունը դու ես hraparak.am hraparak.am

time
Ափսոս, որ կառավարությունը դու ես

Օրեր առաջ պատահաբար լսեցի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը բացատրում «կառավարությունը ես եմ» արտահայտությունը:

Ասում էր, որ բոլորը խուսափում են պատասխանատվությունից, ինքը չի խուսափում` պատրաստ է երկրում կատարվող ամեն ինչի պատասխանատվությունը վերցնել իր վրա: Տարօրինակ հայտարարություն էր, եթե հաշվի առնենք, որ 2020-ին կրած պարտությունը, Արցախի հանձնումն ու ՀՀ տարածքի կրճատումն ում վրա ասես բարդել է` սկսած 90-ականներին պաշտոնավարած Տեր-Պետրոսյանից, վերջացրած Արցախի` ընդամենը 4 օր պաշտոնավարած նախագահով: Տարօրինակ է նաեւ այն առումով, որ իր պատասխանատվությունը գիտակցող ղեկավարը կհաշվեր, թե ինչ երկիր է ստացել 2018-ին, եւ ինչ ունենք 2025-ին, ու այդ գիտակցումը կստիպեր, որ կամովին հեռանար երկրի ղեկավարի պաշտոնից:

Բայց, բացի տարօրինակ լինելը, այդ հայտարարությունը նաեւ հակասահմանադրական է ու անօրինական: Թերեւս հենց այդ հայտարարությունն է մեր ողբերգությունների բուն պատճառը: Քանզի, եթե ինքը չլիներ «կառավարությունը», եւ կառավարության կազմում, օրինակ, ունենայինք ինքնուրույն, «ոչ Նիկոլ Փաշինյան» ԱԳ նախարար, գուցե այդ նախարարը երբեմն կարողանար իր ոլորտում ճիշտ որոշումներ կայացնել եւ Նիկոլ Փաշինյան-վարչապետի սխալ որոշումները կանխել: Եթե ունենայինք «ոչ Նիկոլ Փաշինյան» էկոնոմիկայի նախարար, գուցե նա գիտակցեր, թե մեր տնտեսության համար ինչքան աղետալի կարող է լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը:

Եթե ունենայինք «ոչ Նիկոլ Փաշինյան» պաշտպանության նախարար, գուցե նա գիտակցեր եւ թույլ չտար, որ բանակի ֆինանսավորումը կրճատվեր, ու ծառայության ժամկետը դառնար 1,5 տարի:

Գուցե «ոչ Նիկոլ Փաշինյան» կրթության նախարար ունենայինք, եւ նա կանխեր հակահայկական ու ապազգային կրթական դոկտրինի կիրառումը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test