Այսպիսով... 2025 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ նախարարների կաբինետը հաստատեց 2026 թվականի պետբյուջեի նախագիծը, որը մոտ 100 մլրդ դրամի չափով (մոտ 260 մլն դոլար) պաշտպանության համար հատկացումների կրճատում է նախատեսում՝ 2025 թվականի 664-665 մլրդ դրամից մինչև 560-563 մլրդ դրամ (1.44–1.47 մլրդ դոլար) 2026 թվականին (15-16% կրճատում):
Միանգամից նշենք, որ այս թիվը տեխնիկական մանրուք չէ. 100 մլրդ դրամով բյուջեի կրճատումը ընկալվում է ոչ միայն որպես Հայաստանի «գոյատևման» բարձրացման ուղղությամբ ռազմավարական կուրսի փոփոխություն, այլև Ադրբեջանի կողմից Հայաստանի ապառազմականացման հետ կապված «հրամանի» միանշանակ կատարում։
Ինչո՞ւ է սա համընկնում Բաքվի պահանջների տրամաբանության հետ և ուղիղ սպառնում Հայաստանի ֆիզիկական գոյությանը։
Նախ` Ադրբեջանը շարունակում է ընդլայնել ռազմական ծախսերը. 2026 թվականի համար Բաքվի բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական և ուժային ծախսերի մակարդակի բարձրացում մինչև մոտ 8-8.7 մլրդ մանաթ (մոտ 5 մլրդ դոլար), ընդ որում ադրբեջանական պաշտոնական այրերն ծախսերի բարձրացումն ուղիղ կապում էին «Հայաստանին սանձելու» և հայերի նկատմամբ մշտական ռազմական շանտաժի անհրաժեշտության հետ։
Երկրորդ՝ բանակցությունների ընթացքում և Թուրքիայի միջնորդությամբ (հենց միջնորդությամբ) Բաքուն առաջ էր քաշում պայմաններ, որոնք հստակ արտացոլված են դիվանագիտական պահանջներում (օրինակ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն)՝ անմիջապես նշեմ՝ սա ավելի ընդարձակ օրակարգի մաս է, որն ուղղված է Հայաստանի ռազմական և քաղաքական ներուժի կրիտիկական նվազեցմանը։
Հանրագումարում` եթե մի կողմը (Բաքուն) հետևողականորեն բարձրացնում է իր ռազմական ծախսերն ու պահանջներէ ներկայացնում, որոնք դե–ֆակտո սահմանափակում են Հայաստանի ռազմական և քաղաքական ազատությունը, ու միաժամանակ մյուս կողմը (Երևանը) կրճատում է բանակի ֆինանսավորումը, ապա տրամաբանական կապն այս իրադարձությունների միջև ակնհայտ է։
Պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատումը փաշինյանական իշխանության կողմից ուժերի և երաշխիքների հենց այն վակուումն է ստեղծում, որը հեշտացնում է փուլ առ փուլ Հայաստանի կազմաքանդման Ադրբեջանի պահանջների իրականացումը։
Այս ֆոնին ոչ այլ կերպ, քան ծաղրի նման են հնչում փաշինյանական իշխանության փաստարկները, որը պաշտպանական ծախսերի կրճատումը բացատրում է որպես «2025 թվականի ժամանակավոր, արտակարգ ծախսերից» անցում դեպի պլանային ֆինանսավորում։
Սակայն նույնիսկ «արտակարգ ֆինանսավորումից պլանայինի անցնելու» ձևակերպումը կուտակված խնդիրները չի չեղարկում։ Ուժերի հարաբերակցությունը ծայրահեղ ամրապնդվում է հօգուտ Ադրբեջանի, որի և՛ ֆինանսական ռեսուրսներն են բավարար, և՛ քաղաքական կամքը` շարունակելու համար ընդլայնել ուժերը, ինչը փաստաթղթավորված արտացոլված է ադրբեջանական բյուջետային ծրագրերի և հայտարարությունների մեջ։
Ընդ որում կարգավորված չեն Հայաստանի համար առանցքային ռիսկերը. Բաքվի պահանջները (սահմանադրական փոփոխություններ, տրանսպորտային միջանցքների վերահսկողություն, հայերի հրաժարում իրենց ազգային ինքնությունից և այլն), ըստ էության, ստատուս–քվոն այնպես են փոխում, որ Հայաստանի ինքնապաշտպանության բոլոր մեխանիզմները դադարում են գործել։
Ցանկացած երկրում ռազմական ակադեմիայի ցանկացած կուրսանտ, որպես աքսիոմ կասի` երկրի ռազմական բյուջեի կրճատումը ագրեսիվ «հարևանների» ռազմական ներուժի ընդլայնման դեպքումը միաժամանակ նվազեցնում է հնարավոր ագրեսիան զսպելու ռազմական, ռազմավարական, օպերատիվ և հոգեբանական ներուժը։
Եվս մեկ «թավշյա» փաստարկ կա, որն ավելի շուտ համապատասխան է ինտելեկտից զուրկ մարդկանց, և այն այսպես է հնչում. Հայաստանի ռազմական բյուջեի կրճատումը արձագանք է ենթադրյալ հաստատված «խաղաղությանը»։
Ինչո՞ւ կրճատումը «խաղաղություն» չէ, այլ հակառակը` սպասվող պատերազմի նախանշան։ Իշխանությունները կարող են օրական հարյուր անգամ պնդել, որ «խաղաղությունն արդեն հաստատվել է» և սուր փուլն ավարտվել է։
Սակայն փաստերը խոսում են այլ բանի մասին. Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմավարական ծրագրերն ու հռետորաբանությունը բախումնային են մնում (Ալիևի արտահայտություններն ու «հայկական» սպառնալիքը չեզոքացնելու ուղիղ կոչերը). առաջ է քաշվում ՀՀ–ն կազմաքանդելու հայեցակարգը, մեր երկրի տեղում «արևմտյան Ադրբեջանի» ձևավորմամբ, ինչը կասկած չի թողնում այս պայմաններում «խաղաղության» հեռանկարների անիրական բնույթի վերաբերյալ։
Այսինքն, Հայաստանի իշխանությունների պնդումները, թե Հայաստանի պաշտպանական կարողությունների կտրուկ կրճատումը բարձրացնում է երկրի անվտանգությունը (իբր սպառնալիք չենք ներկայացնում և, հետևաբար, չենք ենթարկվի հարձակման), ճիշտ հակառակի նման են գործում. այն խիստ նվազեցնում է Հայաստանի պաշտպանական իմունիտետը` երկրի վրա հետագա քաղաքական և ռազմական ճնշումը չեզոքացնելու համար։
Եվ այստեղ պարզապես տրամաբանական եզրակացություն ենք անում. նման պահի Հայաստանի պաշտպանական բաղադրիչի կրճատումը ոչ թե խաղաղության ամրապնդում է, այլ արտաքին պահանջների իրագործում/կատարում, որոնք թուլացնում են Հայաստանի դիրքերը և կտրուկ մեծացնում նրա քաղաքական խոցելիությունը բանակցություններում։
Ինչը, իր հերթին, առաջիկա աղետի նախանշան է, աղետ, որը, այս տրամաբանությամբ իրավիճակի զարգացման դեպքում, Հայաստանի և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև անխուսափելի «խաղաղության» հանգուցալուծումը կլինի։