Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՔՊ-ում լարվածությունը նոր փուլ է թեւակոխում. Ալեն Սիմոնյանն ամրացրել է դիրքերը. «Ժողովուրդ» armlur.am armlur.am

time
ՔՊ-ում լարվածությունը նոր փուլ է թեւակոխում. Ալեն Սիմոնյանն ամրացրել է դիրքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առկա լարվածությունները նոր փուլ են թեւակոխում։ Ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ է, ինչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ խոր լարվածություն կա։

Հայտնի է, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կոռուպցիոն հետաքրքրությունների համար՝ պնդելով, թե վերջինս սպասարկում է վիճակախաղերի ոլորտում բիզնեսմեն ընկերների շահերը։ Փոխարենը, Ալեն Սիմոնյանին հաջողվել է հասնել նրան, որ կուսակցության ներսում ձեւավորվի անվստահություն Հայկ Սարգսյանի հանդեպ։ Ավելին՝ վերջինիս նկատմամբ արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն, եւ տարածվել է կուսակցության հայտարարություն ընդդեմ Հայկ Սարգսյանի:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ Ըստ նույն աղբյուրների՝ ՔՊ-ում այժմ նախընտրում են կանգնել ԱԺ նախագահի կողքին եւ, եթե անհրաժեշտ լինի, «զոհաբերել» Հայկ Սարգսյանին։

Իրավիճակին նպաստել է նաեւ այն, որ Հայկ Սարգսյանը քրեական կապեր ունի. նա Փարաքարում սպանված համայնքի ղեկավարի ենթադրյալ պատվիրատուների հետ է մտերիմ, ուստի հեշտ է նրա դեմ արշավ կազմակերպելը:

ՔՊ-ում լարվածությունը նոր փուլ է թեւակոխում. Ալեն Սիմոնյանն ամրացրել է դիրքերը. «Ժողովուրդ»

Հատկանշական է, որ առաջիկայում մեծ աղմուկով ընտրված կուսակցության նոր վարչությունը նախատեսում է քննարկել այս հարցը եւ կայացնել որոշում։

Այսպիսով՝ իշխող կուսակցությունում սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն ներքին հարաբերությունների, այլեւ ՔՊ-ի քաղաքական կեցվածքի վրա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test