«Լսումներից հետո այսօր առաջին աշխատանքային օրն է, և այդ ուղղությամբ, այո, աշխատանքները մեկնարկել են։ Շատ փակագծեր բացել չեմ ուզում, բայց վստահեցնում եմ, որ բոլոր ուղղություններով աշխատանքները տարվում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ այդ թեմային նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց 28 պատգամավորները ստորագրություններով կմիանան այդ գործընթացին։
Իսկ Արմեն Աշոտյանը հույս հայտնեց, որ ընդդիմադիր գործընկերները՝ մասնավորապես «Հայաստան» դաշինքի անդամները, ոչ միայն ստորագրություններով, այլ գործով կմիանան այդ աշխատանքներին։ Եվ կլինեն «ոչ թե դիտորդի, ոչ թե պահանջողի, ոչ թե հսկիչ փաթեթի, այլ մասնակից փաթեթի, սրտացավ փաթեթի, գործընթացի մեջ ջանք, էներգիա, եռանդ դնող փաթեթի, իրենց ներուժը դնող կողմի տեսքով»։
«Որ նրանք էլ պետք պետք է աշխատեն, դա աներկբա է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չի եղել միայն ՀՀԿ-ի գերնպատակը։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, այդ նպատակից, այդ իղձից հրապարակավ չեն հրաժարվել»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Վերջինս նաև մանրամասնեց, որ իրենք ինչ-որ ձևաչափեր կստեղծեն, իսկ գործընկեր ընդդիմադիրները պետք է մասնակցեն դրանց և՛ մշակմանը, և՛ իրականացմանը։
«Այդտեղ կա և քարոզչական բաղադրիչ, և հանրային մոբիլիզացիայի բաղադրիչ։ Կա և՛ քաղաքական բաղադրիչ, և՛ անձնական բաղադրիչ։ Աշխատանքները պետք է գնան բազմաթիվ ուղղություններով։ Աշխատանքը միայն 2 բացակա ստորագրությունները լրացնելով չէ։ Եվ ես հույս ունեմ, որ նրանցից շատ շատերը հոգու խորքում ազնվորեն են միացած գործընթացին»,- հավելեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test