«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե պլանավորում եք ճամփորդել, ապա պատրաստ եղեք, որ վիզայի համար սպասվածից երկար եք սպասելու՝ գուցե նաեւ 5-6 եւ ավելի ամիս, իսկ ԱՄՆ-ի դեպքում նախատեսվածից գրեթե եռակի թանկ եք վճարելու։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով իրավիճակը, պարզեց, որ թեեւ Հայաստանը գտնվում է շենգենյան երկրների հետ վիզաների դյուրինացված ռեժիմում, այնուամենայնիվ վիզաներ ստանալու համար ՀՀ քաղաքացիները անցնում են բյուրոկրատական անընդունելի քաշքշուկների միջով, հավաքում են հաստափոր փաստաթղթերի տրցակ, եթե հաջողվում է ամրագրել հարցազրույցի օր:
Հիշեցնենք, որ 2024 թվականին սկսվեց ակտիվ քարոզը, թե Հայաստանը գնալու է վիզաների ազատականացման, ինչը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզա անհրաժեշտ չի լինի առաջիկայում:
ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ՝ այս տարվա հունիսի 24-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե այժմ բանակցություններ են ընթանում վիզաների ազատականացման վերաբերյալ: Թե կոնկրետ այս գործընթացն ինչ փուլում է, եւ երբ կարելի է ակնկալել վիզայի ռեժիմի ազատականացում, փոխվարչապետը չէր նշել։
Դրանից առաջ Ազգային ժողովում ՔՊ-ական Արման Եղոյանն էլ հայտարարել էր, որ վիզաների ազատականացումը որեւէ կապ չունի ԵՄ անդամակցության գործընթացին։ Անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք վիզաների ազատականացում չի լինի ՀՀ-ում, Արման Եղոյանն արձագանքեց.
-Տիկի՛ն Թովմասյան, վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի ամենակարեւոր փուլն արդեն տեղի է ունեցել։ Դա երկխոսության մեկնարկն է։ 2026-ին չի լինելու, դա հիմա էլ կարող եմ ասել։ Իսկ 2026-ին ընտրություններ են։ Քանի որ բուն գործընթացը կարող է մի քանի տարի տեւել, եւ կապված է ոչ թե քաղաքական խնդիրների, այլ տեխնիկական խնդիրների հետ։
Արդեն այս Կառավարությունն ամենակարեւոր քաղաքական հարցը լուծել է։ Երկար ջանքերից հետո մեզ հաջողվեց համոզել բոլոր 27 երկրներին էս որոշումը տալ։
Թե այդ ինչ տեխնիկական խնդիր է, որը լուծելու համար տարիներ են պետք, հարցական է, սակայն արձանագրենք, որ ՀՀ-ի ԵՄ ձգտումներին զուգահեռ ԱՄՆ-ն էլ թանկացրել է վիզայի վճարի արժեքը։
Հոկտեմբերի 1-ից Հայաստանի բնակիչները, ովքեր դիմում են ԱՄՆ-ի B-1/B-2 (գործնական կամ տուրիստական) վիզայի համար, պետք է վճարեն 250 դոլար: Այս վճարը կգանձվի միայն այն դեպքում, եթե վիզան հաստատվի, եւ այն կավելանա ստանդարտ $185 դիմումավճարին, ինչի արդյունքում ընդհանուր գումարը կկազմի առնվազն $435՝ կախված դիմողի հանգամանքներից։ Իսկ եթե քաղաքացին օրենք չխախտի, գնա եւ ժամանակին վերադառնա, 250$-ը կվերադարձվի: Այս փոփոխության մասին ԱՄՆ դեսպանատունն իրազեկել է՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին, սակայն իշխանություններն այս մասին լռում են։
Հայաստանով անցնող ուղին կկոչվի Թրամփի անունով, սակայն հայերը ԱՄՆ գնալու համար ավելի թանկ կվճարեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test