Սեպտեմբերի 29-ին, մինչ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն պատրաստվում է Սպիտակ տանը Միացյալ Նանահանգների նախագահի հետ բախտորոշ բանակցությունների, նրա կոալիցիոն կառավարության անդամ, ֆինանսների նախարար Սմոտրիչը հրապարակել է Գազայի և իսրայելա-պաղեստինյան կարգավորման հինգ սկզբունքներ:
Սմոտրիչը սպառնացել է, որ այլ պայմանավորվածությունների դեպքում, եթե Թրամփը Նաթանյահուին հարկադրի, ինքը կհեռանա կառավարությունից, և կոալիցիան կփլուզվի:
Սմոտրիչը «Կրոնական սիոնիզմ» ծայրահեղ ազգայնական կուսակցության առաջնորդն է: Նա դեմ է Գազայում պաղեստինյան կառավարմանը, Հորդանանի արևմտյան ափի տարածքները համարում է Իսրայելի պետության անբաժանելի մաս և առաջարկում է քննարկել ոչ թե «ահաբեկչական պետություն ստեղծելու, այլ Հուդեայի և Սամարիայի արաբ բնակչության կենսագործունեությունը կազմակերպելու» հարցը:
Նախօրեին արաբական աղբյուրները հրապարակել են Գազայի կարգավորման ամերիկյան նոր առաջարկությունները: Դրանք բացառում են Հորդանանի արևմտյան ափի իսրայելական օկուպացիան, իսկ Գազայի համար նախատեսում Պաղեստինի ազգային վարչակազմի ժամանակավոր կառավարում:
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մամուլի համար բացահայտել է, որ «Նաթանյահուն արդեն հոգնեցրել է Թրամփին, որ ցանկանում է հասնել Գազայի որևէ կարգավորման և Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ ձեռնամուխ լինել հարյուրավոր միլիարդ դոլար արժեցող նախագծերի իրականացմանը»:
Իսրայելի վարչապետն, այդպիսով, բարդ ընտրության առջև է: Ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե Թրամփի նոր առաջարկությունների մերժումն ինչ կարժենա Իսրայելին, բայց գրեթե կասկածից դուրս է, որ Գազան Պաղեստինի ազգային վարչակազմի կառավարմանը հանձնելու և Հորդանանի արեւմտյան ափից զորքերը դուրս բերելու առաջարկությունը Երուսաղեմում ներքաղաքական ճգնաժամի պատճառ է հանդիսանալու:
Ըստ վստահելի աղբյուրների, ԱՄՆ նախագահն արաբա-իսլամական մի խումբ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, առաջնորդների հետ հանդիպմանը խոստացել է թույլ չտալ Գազայի բնակչության բռնատեղահանության և Հորդանանի արեւմտյան ափի օկուպացիա:
Փաստացի դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները թեև ոչ ուղղակիորեն, բայց սատարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «երկու պետություն սկզբունքով կարգավորելու միջազգային ջանքերին»: Նաթանյահուն երդվել է «հրեական տարածքների սրտում թույլ չտալ ահաբեկչական պետության ստեղծում»:
Ի՞նչ է սպասվում Մերձավոր Արևելքին: Իսրայելը սպառնացել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ոչնչացնել՝ որտեղ էլ որ նրանք ապաստանած լինեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները: Թեհրանի մեկուսացումը կարող է նոր լարվածության առիթ ստեղծել: Եթե Երուսաղեմում ներքաղաքական ճգնաժամ հասունանա, ապա, հնարավոր է, լուծման տարբերակներից մեկն էլ Իսրայելի կողմից Իրանին նոր հարվածները դառնան:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test