Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված. Փաշինյանը՝ Ալիևի մասին news.am news.am

time

Ես միակողմանի չեմ խոսում խաղաղության մասին, մենք խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ալիևը ՄԱԿ–ի ամբիոնից խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, որին ստիպված է լինում հակադարձել ՀՀ վարչապետը՝ ՄԱԿ––ի ամբիոնի դարձնելով հարցեր պարզելու հարթակի, նաեւ Գյանջայում միջոցառմանը բռունցք են ցույց տալիս ու հիշեցնում 44–օրյա պատերազմը հաղթելու մասին, արդյոք չի ստացվում, որ Հայաստանմն է միակողմանի խոսում խաղաղության մասին։

«Բացի այդ, այնպես չէ, որ ես եմ միայն խոսում խաղաղության մասին։ Ադրբեջանը նույնպես խոսում է խաղաղության մասին։ Այդտեղ տարընթերցում չկա մեկնաբանությունների մեջ։ Դուք ասում եք ՄԱԿ–ի ամբիոնը որոշակի հարցեր պարզելու հարթաի է վերածվել։ ՄԱԿ–ի ամբիոնը հենց դրա համար է, որ որոշակի հարցեր ոչ թե պարզվեն, այլ պարզաբանվեն։ ՄԱԿ–ի ամբիոնը հենց դիքրոշումներ հայտնելու, դրանք որոշակիորեն իրար մոտեցնելու համար է։ Դա նաև իմ մոտեցումն ու ընկալումն է։

Եթե ենթադրենք, որ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես նշվեց հարցի մեջ։ Հաջորդիվ ի՞նչ, ի՞նչ ուրեմն։ Այդ ընկալումը, որ կա Հայաստանում և ծանոթ է նաև ինձ, ես հաճախ եմ ասում, որ այն ընկալումները, որոնք ՀՀ–ում կան և որոնց վրա հիմնվելով քննադատվում է իմ գործողությունները, ես այդ ընկալումների կրողն եմ եղել, դրանցից ոչ մեկն ինձ օտար չէ։

Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ կա մի կարևոր էլեմենտ՝ խոսքը վերափոխման մասին է, ինքնահայեցման մասին է։ Ճշմարտությունը, որը հայեցման չի ենթարկվել, ինքը այդ կարգավիճակը կորցնում է»,–ասաց նա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test