«Բոլորս ներկա եւ ականատեսը եղանք, ցավով, իրական Հայաստանի արդարադատության իրականացմանը։ Արդարադատություն, որն իրականացվում է իրական ավտոկրատիկ ռեժիմի ստեղծած մթնոլորտում։ Բնականաբար, որը վախի, կամակատարության, քմահաճույքի կատարման մթնոլորտ է»,- Միքայել Սրբազանի գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթացող լրացուցիչ դատալսումների ժամանակ, հիշեցնենք, դատախազ Արման Բաղդասարյանը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի հոկտեմբերի 3-ին, 17․30-ին։
Նիստի ավարտից հետո, Միքայել Սրբազանն ասաց, որ իր տրամադրությունը շատ լավ է․ «Դուք իրենց մասին մտածեք» (նկատի ուներ դատավորին եւ դատախազին-Ն․ Գ․)։
«Միքայել սրբազանի այս ամբողջ դատական գործը եւ հիմնական մեղքը նրանում է կայանում, որ նա հայ եկեղեցու հոգեւորական է եւ պետք է հայ եկեղեցու հոգեւորականին որեւէ կերպ պատժել»,- ասաց Նաթան Սրբազանը՝ հավելելով, որ Եկեղեցին մնում է նույն կարծիքին՝ այս գործը շինծու է եւ չի ընդունում Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքը։ Գործի շինծու լինելու մեջ էլ կրկին համոզվեցին այսօր, երբ դատախազը միանգամից 2,5 տարի ազատազրկում պահանջեց։
Նաթան Սրբազանը այդպես էլ չի հասկացել, թե ի՞նչ է գրված Միքայել Սրբազանի 2 հազար էջանոց գործում։ Կարծում է, որ յուրաքանչյուր էջում գրված է՝ «պատժել, ծնկի բերել»։
Նա աղոթում է դատավորի եւ դատախազի զավակների համար, որ նրանք իրենց կյանքում երբեւէ չբախվեն իրենց ծնողների նման արդարադատություն իրականացնողների հետ։ Վստահ է՝ Աստված կլսի իրենց աղոթքները։
Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հրապարակել էր վերդիկտը: Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, մնաց անփոփոխ։
Նաթան Սրբազանն անդրադարձավ Տեր Արամի արտահայտած տեսակետին։ Ասաց նորմալ է դրան վերաբերվում, յուրաքանչյուր կառույցում էլ կան ներքին խնդիրներ․ կքննեն, կկարգավորեն։ Բայց հավաստիացրեց՝ այդպես մտածողները իրենց շարքերում շատ չեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիստի ընթացքում պաշտպանական կողմն իր անհամաձայնությունը հայտնեց դատախազի պահանջի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Իսկ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, պաշտպան Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ ի տարբերություն իր որոշ գործընկերների, լավատես չէ եւ դատարանից դրական ակնկալիքներ չունի։
Երեմ Սարգսյանն էլ հավելեց՝ բացառիկ բան է տեղի ունենում․ դատախազությունը միջին ծանրության արարքի համար նախատեսված հինգ տարբեր պատժաչափերից ամենախիստն է պահանջում։ Սա ևս հիմք է պնդելու, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test