Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԿԳՄՍ նախարարությունը «սրբագրեց» քաղաքապետարանին՝ հարցը փոխանցելով դպրոցների տիրույթ aravot.am aravot.am

time
ԿԳՄՍ նախարարությունը «սրբագրեց» քաղաքապետարանին՝ հարցը փոխանցելով դպրոցների տիրույթ

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ եթե բջջայիններն այլեւս կտրականապես արգելվելու են 1-6-րդ դասարաններում, ինչպես այսօր հայտարարվեց Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, այդ դեպքում աշակերտներն ինչպե՞ս են աղմուկ հանած Այբբենարանում սքանավորելու QR կոդը, որպեսզի տեսնեն Մեսրոպ Մաշտոցի նկարը եւ ծանոթանան նրա մասին տեղեկատվությանը:

Ընդ որում, ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը վերջերս մի տեսանյութ էր տարածել իր էջում, որտեղ ցույց էր տալիս, որ Մաշտոցին ներկայացնելու համար մշակված է հատուկ տեսանյութ եւ համապատասխան տեղեկատվությունը կարելի է ստանալ՝ Այբբենարանում սքանավորելով QR կոդը :

ԿԳՄՍ նախարարի մամուլի պատասխանատու Նելլի Վահանյանը հետեւյալը փոխանցեց. «Հանրակրթության պետական նոր չափորոշչի համաձայն՝ առանձնահատուկ կարեւորություն է տրվում սովորողների թվային գրագիտությանը եւ ուսուցման գործընթացում սովորողակենտրոն, ինտերակտիվ մեթոդների և տեխնոլոգիաների կիրառմանը: Դա հնարավորություն է տալիս ուսուցման գործընթացը դարձնել առավել ակտիվ եւ հետաքրքրական եւ որպես վերջնարդյունք՝ ապահովել ոչ միայն գիտելիք, այլև դրանք գործնականում կիրառելու կարողությունների ու հմտությունների ձևավորում և արժևորում: Այս համատեքստում տեխնոլոգիաների, այդ թվում՝ հեռախոսների կիրառումը դասապրոցեսի ընթացքում ունի կարևոր դերակատարում: Ուստի, որպես կրթության լիազոր մարմին՝ ԿԳՄՍ նախարարությունը կարեւորում է դասապրոցեսի արդիական եւ տեխնոլոգիապես հագեցած մեթոդներով կազմակերպումը, որի իրականացմանը կարող են նպաստել նաև դասերի ժամանակ հեռախոսների կիրառումը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է ապահովում պետական կրթական քաղաքականությունը՝ հանդիսանալով ոլորտային քաղաքականություն մշակող միակ և հիմնական մարմինը: Վերոգրյալի համատեքստում նախարարությունը սահմանում է, որ էլեկտրոնային միջոցները հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվեն բացառապես ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Կրթական գործընթացում պետք է սովորեն ճիշտ օգտագործել թվային գործիքները. մեդիագրագիտությունը ներառում է նաեւ ճիշտ ժամանակին ու նպատակային համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործում: Արգելքները չեն նպաստում թվային գրագիտության զարգացմանը և ընդամենը խնդիրները տեղափոխում են դպրոցից դուրս: Հետևաբար, նախարարությունը կարեւորում է հավասարակշռված և միասնական մոտեցումը․ բջջային հեռախոսները դպրոցում չպետք է խանգարեն ուսումնական գործընթացին, սակայն թվային կրթական հնարավորություններից օգտվելու հարցում անհրաժեշտ է ապահովել մատչելիություն բոլոր սովորողների համար։ Եթե սովորողները չունեն անհատական հեռախոսներ, ապա ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացին թվային ռեսուրսների հասանելիությունը պետք է ապահովվի դպրոցի կողմից՝ դպրոցում առկա տեխնիկական միջոցներով։ Դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման կարգավորումները անհրաժեշտ է սահմանել տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test