Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չկա էքսկավատորը, վերջ, էլի ֆեյք ինֆորմացիա էր. Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին sputnik sputnik

time
Չկա էքսկավատորը, վերջ, էլի ֆեյք ինֆորմացիա էր. Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ամերիկյան կողմի հետ քննարկումներ է սկսել «Թրամփի ուղու» բովանդակության, նախագծերի շուրջ։ Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ ամերիկյան պատվիրակությունը վերջերս էր Հայաստան այցելել, և քննարկումները սկսվել են, կշարունակվեն:
«Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում եմ` նաև խնդիրն այն է, որ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում TRIPP-ը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ–ի, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մեր ընկալումն այն է, որ օգոստոսի 8–ի լույս 9–ի առավոտյան նայում ենք` էքսկավատորն աշխատո՞ւմ է այնտեղ, թե՞ ոչ… Չկա էքսկավատորը, վերջ, էլի ֆեյք ինֆորմացիա էր։ Այս պրոցեսների դեպքում արագը դանդաղն է` առանց ընդհատումների, քանի որ այն, ինչ փորձենք արագ անել, չի ստացվելու, մենք պետք է անենք դանդաղ, սակայն առանց ընդհատումների»,– հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ «Թրամփի ուղին» քննարկվում է ԱՄՆ–Հայաստան ձևաչափով, որպես 3–րդ կողմ կարող է ներգրավվել ցանկացածը, որի շուրջ ԱՄՆ–ն ու Հայաստանը կունենան համաձայնություն։
«ԵՄ–ն մեզ համար վստահելի գործընկեր է, սակայն մենք ավելի շահագրգռված ենք, որ ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն, սակայն կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ–ն են թեման քննարկում»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test