Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Միքայել Սրբազանը թույլ չի տվել մեղմացնող հանգամանքներ ներկայացնենք»․ Երեմ Սարգսյան mamul.am mamul.am

time
 «Միքայել Սրբազանը թույլ չի տվել մեղմացնող հանգամանքներ ներկայացնենք»․ Երեմ Սարգսյան

«Միքայել Սրբազանը մեզ թույլ չի տվել, որպեսզի մեղմացնող հանգամանքներ վկայակոչենք»,- լրացուցիչ դատական լսումից հետո լրագրողներին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ այսօր քննարկվում էր Սրբազանի պատժամիջոցի և ժամկետների հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։ Փաստաբանի խոսքով նրանք կարող էին Սրբազանի առողջական վիճակը որպես մեղմացուցիչ հանգամանք ներկայացնել, սակայն դատարանից որևէ բան հայցելու խնդիր ի սկզբանե չեն ունեցել․ «Առողջական վիճակի մասին հիմա էլ ոչինչ չեմ ասի, որովհետև թույլտվություն չունեմ»,- ասաց Սարգսյանը։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, այո՛, Սրբազանն առողջական որոշ խնդիրներ ունի, որոնց մասին չի կարող հրապարակել, սակայն, եթե պարզվի, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, իրենք Սրբազանին չեն լսելու և հանգամանքը ներկայացնելու են դատարան։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test