ԱՄՆ նախագահի վարչակազմի օրակարգում է շարունակվում գտվել TRIPP ուղին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա հայտնեց, որ դրա գործնական քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ այս պահին չկան:
«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս ՀՀ էր այցելել, քննարկումները սկսվել են, դրանք կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում եմ, որ նաև խնդիրն այն է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ, գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում հենց TRIPP ուղու օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետաքրքրություն կա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ քննարկումներ են սկսվել նախագծման շուրջ, այժմ աշխատում են, թե ով պետք է նախագիծն անի, ով ֆինանսավորի, որովհետև երկաթուղին պետք է նախագծվի:
«Այս պրոցեսները արագը դանդաղն է՝ առանց ընդհատումների, որովհետև այն, ինչ փորձենք արագ անել, չի ստացվելու: Պետք է անենք դանդաղ, բայց առանց ընդհատումների: Հիմա մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների», - հավելեց նա:
Ինչ վերաբերում է խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի տարաբնույթ հայտարարություններին, վարչապետը նկատեց, որ Երևանն էլ, Բաքուն էլ խոսում են խաղաղության մասին, ուղղակի հարակից թեմաների հետ կապված կան տարընթերցումներ:
Նրա խոսքով՝ «խաղաղությունը նոր ծնված մանուկ է», ում նկատմամբ պետք է հոգ տանել: Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանում և ՀՀ-ից դուրս շատ մարդիկ ոգևորված են ապացուցելու, որ սա խաղաղություն չէ, սակայն համոզմունք արտահայտեց, որ հակառակը կապացուցեն:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test