Իմ ելույթներից մեկում ես խաղաղությունը համեմատել եմ նոր ծնված երեխայի հետ: Այս մասին Ստրասբուրգում հայ լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նոր ծնված երեխան պետք է մեծանա, կայանա: Մենք մի լավ ասացվածք ունենք՝ երեխան հիվանդանալով է մեծանում: Խաղաղությոնը՝ այդ երեխան էլ է հիվանդանալով մեծանալու: Գրիպ է ընկնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու է»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ երեխան կարող է նաև անբուժելի հիվանդություն ունենալ, Փաշինյանը վստահեցրեց՝ այս դեպքում երեխան ոչ մի անբուժելի հիվանդությամբ վարակված չէ:
«Այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել, որ առաջիկայում պետք է ժամանակ տրամադրեմ «առակացի 1-ինը» անգիր սվորելու համար: Դա Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ անգիր սովորելու, այլ՝ աշխարհաբարով: «Ճանաչել զիմաստություն և զխրատ». մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել: Գուցե պրոբլեմ է Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից մինչև հիմա, որ մենք խնդիր ունենք հասկանալու մեր միջավայրը: Մենք խնդիր ունենք հասկանալու մեզ: Ես որոշել եմ կարդալով չբավարարվել, անգիր անել և առիթներով դա ներկայացնել»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իամնալ զբանս հանճարոյ» առաջին հայերեն թարգամնված նախադասությունը վերնագիրն է, շարունակությունն է շատ կարևոր, իսկ շարունակությունը նրա մասին է, որ անհրաժեշտ է կարդալ և հասկանալ, հաղորդակից լինել և հասկանալ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test