PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ իրեն հասու բոլոր գործիքակազմերով հասնելու է նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի, և Հայաստանը զարգանա, քանի որ այն, ինչ արվել է այդ քաղաքականությամբ, բերել է այս վիճակին։ Նա այդ մասին ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հայտնում է Radar Armenia-ն։
«Մեր երկրի համար ռիսկ են փակ սահմանները, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանները փակել են, որ Հայաստանը տնտեսապես չեզոքացնեն, և իրենք իրենց խնդիրները կարողանան լուծել հեշտությամբ»,-ասել է նա։
Նախարարը վստահեցրել է, որ թույլ չի տա շարունակել նույն ձևով և «վերջնականապես կործանել» պետությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test