Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընթացող լրացուցիչ դատալսումների ժամանակ դատախազ Արման Բաղդասարյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար պահանջեց 2 տարի 6 ամիս ազատազրկում։
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպան Արա Զոհրաբյանը դատարանում ընթերցեց Շիրակի մարզի երեխաների նամակը Միքայել Սրբազանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատալսումների ժամանակ պաշտպանական կողմը այսօր բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին՝ վերդիկտը հրապարակելուց հետո դատավարական խախտումներ թույլ տալու հիմքով։
Օրենքի պահանջների խախտումը պաշտպաններին թույլ է տալիս ենթադրել, որ դատավորը խտրական վերաբերմունք կդրսեւորի գործի քննության հետագա ընթացքում։
«Ինչո՞ւ չեք ուզում, որ Միքայել սրբազանին «արեւ դիպչի»,- դատավորին դիմեց Արա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Դատախազն առարկեց, միջնորդությունն էլ մերժվեց։
Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հրապարակեց վերդիկտը: Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, մնաց անփոփոխ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test