Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ազատվել է պաշտոնից։ Այս որոշումը կայացրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Դիմեցինք Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ կադրային փոփոխությունների վերաբերյալ պարբերաբար հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով: Լինելու պարագայում կհրապարակվի պաշտոնական հաղորդագրություն:
Նկատնեք, որ Մերձավանում Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո սկսվեց կադրային ջարդ եւ ուժային կառույցների ղեկավարները իրենց մեղքի բաժինը գցեցին իրենց ենթակաների վրա եւ արդյունքում պաշտոնից ազատվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության, Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը ազատվեց պաշտոնից եւ պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը:
Քնար Մանուկյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test