Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Միքայել Սրբազանի դատապարտումը կլինի վերջին ահազանգը հայ ժողովրդի համար»․ Րաֆֆի Հովհաննիսյան aravot.am aravot.am

time
«Միքայել Սրբազանի դատապարտումը կլինի վերջին ահազանգը հայ ժողովրդի համար»․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ակնկալիք չունի դատարանից, որ երկարատեւ ժամանակով չեն դատապարտի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բայց հույս միշտ ունի․ այդ մասին այսօր դատից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, հրապարակեց վերդիկտը: Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, մնաց անփոփոխ։

«Միքայել Սրբազանի դատապարտումը կլինի վերջին ահազանգը հայ ժողովրդի համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու մասին։

Րաֆֆի Հովհաննիսյանը Վաղարշապատի ընտրություններում կուսակցության մասնակցության մասին չցանկացավ շատ խոսել, միայն ասաց, որ դերակատարում են ստանձնել, որպեսզի Վաղարշապատում ընտրությունները լինեն բեկումնային եւ այս իշխանությունից ազատագրման սկիզբ դառնան։

Մանրամասները՝ տեսանյութում

«Սրբազանի մեղքը այն է, որ նա համարձակվել է Հայաստանի եւ Արցախի շահերը պաշտպանել, չհաշտվել կապիտուլյացիայի հետ, կոչ է անում հայ ժողովրդին՝ հառնել, ոչ թե հաշտվել եւ մեռնել»,- սա էլ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գնահատականն է։ Նա ևս դատարանից սպասելիքներ չունի։

Մանրամասները շուտով տեսանյութում

Դատարանի մոտ էին նաեւ հավատացյալ մարդիկ, ովքեր եկել էին իրենց սատարումն ու աջակցությունը հայտնելու Սրբազանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test