«Հրապարակ»-ի զրուցակիցը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն է:
-Պարոն Մելքոնյան, ընդդիմությունը թո՞ւյլ չէ, ոչինչ չի հաջողվում անել, ընդդիմադիր դաշտը տարանջատված է, հակառակ դեպքում ինչ-որ բան կփոխվեր:
-Դե, դա միշտ լսում ենք, ասում էին նույնիսկ այն ժամանակ, երբ դուրս էինք եկել պայքարի, հիմա էլ, եթե դուրս գանք գործողությունների, էլի ասելու են: Ճառ ասողի սինդրոմն է, բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա:
-Հասանք նրան, որ մեր եպիսկոպոսներին կալանավորեցին, Միքայել սրբազանին էլ արդեն դատարանը մեղավոր ճանաչեց, չե՞նք ուշացել ամեն ինչից:
-Չէ, մեր պատմության մեջ ավելի դժվար, ավելի ծանր պահեր ենք ունեցել: Ես հասկանում եմ ժողովրդի, բոլորի հուսահատությունը, հիասթափությունը, մեր ազգի մեջ վախի զգացում կա, բայց պիտի խնդրեմ, որ մի պահ բռունցքներս սեղմենք, հավաքենք մեզ:
-Ձեր անձի նկատմամբ ճնշումներ կա՞ն այս պահին:
-Ոչ, ճնշում չկա, եթե չհաշվենք ֆեյսբուքյան ֆեյքերի հարձակումները, իսկ դրանց արդեն սովոր ենք:
-Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված ի՞նչ կասեք: Իրավապահներն ասում են՝ բացահայտել են դեպքը:
-Նախ շատ ցավալի էր, որ երիտասարդ, բազմազավակ ընտանիքի հայր կորցրեցինք, համայնքն էլ իրեն շատ գնահատում էր ու ընդունում, եւ հետո միայն որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ շատ ափսոս էր:Հիմա արդեն ընդհանուր վախ կա բոլորի մեջ, որովհետև իրավապահ համակարգն իր տեղում չէ:
-Մեր ուժային բոլոր կառույցները կանայք են ղեկավարում: Չե՞ք կարծում, որ բացը հենց այդտեղ է:
-Այն, որ նախարարները պետք է լուրջ պատրաստված, ոլորտում երկարամյա փորձ ունեցող , համակարգի միջից լինեն, միանշանակ է: Բայց բարդել ու ասել, թե կանայք են, չեն կարողանում աշխատել, դա էլ ճիշտ չէ, քանի որ մեր պատմության մեջ եւ առհասարակ համաշխարհային պատմության մեջ լուրջ կին ղեկավարներ շատ ենք ունեցել:Մեզ մոտ խնդիրն այլ է:Նայած թե երկրի ղեկավարը, առաջնորդը ինչ առաջադրանք է տալիս նրանց: Մեր դեպքում, կարծում եմ, կին, թե տղամարդ՝ ձախողելու է: Օրինակ ունենք ՄԻՊ, որը կին է եւ անհատների պաշտպանն է: Երբևէ չենք լսել, որ նա գերիների հարցով բարձրաձայնի կամ ընդդիմադիրների հետ կապված լուրջ դեպքերին արձագանքի :
-Անդրադառնանք Շիրակի մարզին: Որպես մարզից ընտրված պատգամավոր՝ ի՞նչ հրատապ խնդիրներ կան այս պահին:
-Խնդիրները շատ-շատ են: Միայն Աշոցքի տարածաշրջանում վերջերս 600-700 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ոչնչացվեց՝ բրուցելոզի պատճառով: Դիմեցի կառավարությանը փոխհատուցման խնդրով, պատասխանել են, թե մշակման փուլում է, ու թե երբ, ոնց կփոխատուցեն, չգիտենք: Գյուղերն ահավոր վիճակում են․ արտագաղթ, սոցիալական ծանր խնդիրներ: Թորոս գյուղում գայլերն են հոշոտել անասուններին, դպրոցներն են փակում, մարդիկ դեմ են դրան, դիմում են ինձ: Վերջերս էլ արդեն աղբավայրի խնդիր է առաջ եկել, չգիտեմ՝ որ մեկն ասեմ․․․․․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test