Այս պահին 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները, որոնք բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց, ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ մարդի դուրս գան։ Իրավիճակը լարված է
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։
Նրանք ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27–ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում։
Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։
«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետեւ մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասել էր Ղուկասյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test