Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նախկինների կադրին` ՔՊ-ն պետք է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրի armlur.am armlur.am

time
Նախկինների կադրին` ՔՊ-ն պետք է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրի

Ազգային ժողովում վաղը մեկնարկելու է լիագումար նիստերը, որի օրակարգում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը:

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ այդ պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Լևոն Բալյանի թեկնածությունը:

Իսկ ով է Լևոն Բալյանը:

Լևոն Բալյանը արդարդատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին:

Մինչև այդ 2008-2016 թթ․ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ, Ավան և Նոր-Նորք, Աջափնյակ և Դավթաշեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Վարչական ակտերով բռնագանձումների բաժինների պետ է եղել, 2016-2019 թթ․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի, ապա Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժին պետ է եղել:

Իսկ 2019 թ․-2022 դեկտեմբեր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ է եղել:

Հավելենք, որ մամուլը գրել էր, որ Բալյանը եղել է Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի կադրերից արդարադատության փոխնախարար նշանակվելով էլ ինքն է մի շարք պաշտոններում նշանակումներ առաջադրել, որոնցից ոմանք, ըստ ներքին խոսակցությունների, դարձան Գրիգոր Մինասյանի ազատման պատճառը։ Խոսքը Պրոբացիայի ծառայության պետ Արման Նիկոյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասին է:

2024 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Լևոն Բալյանին ազատել էր փոխնախարարի պաշտոնից, քանի որ նախարար Սրբուհի Գալյանը չէր ցանկացել Բալյանի հետ աշխատել: Գալյանը նախարար նշանակվելուց հետո Բալյանին հորդորել էր ազատման դիմում գրել: Թե ԱԺ ՔՊ խմբակցությունը նրան կընտրի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դեռևս վաղ է ասելը, քանի որ ըստ ՔՊ-ականների, խմբակցությունը պետք է լսի նրան, նոր որոշում կայացնի:

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test