Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ անց կհանդիպի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։ Արդեն նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի ու ԵԽ գլխավոր քարտուղարի հետ։ Նախատեսված է նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 11․30-ին
Գազայից ռեպորտաժներ պատրաստող լրագրողների կյանքի պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության կողմից գերության մեջ պահվող ուկրաինացի լրագրողներին ազատ արձակելու ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտության շուրջ բանավեճերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի օրակարգում են։
Վեհաժողովում ելույթ կունենան Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոն, Մալթայի փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Յան Բորգը, որը կներկայացնի այդ կառույցի ավանդական հաղորդագրությունը և կպատասխանի պատվիրակների հարցերին։
Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը նույնպես ելույթ կունենա խորհրդարանականների առջև՝ Ղազախստանին և նրա ժողովրդավարական բարեփոխումներին Վեհաժողովի աջակցության վերաբերյալ բանավեճի ընթացքում։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հարցուպատասխանի ձևաչափով հանդիպում կունենա խորհրդարանականների հետ։
Նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի իր Գլխավոր քարտուղարին հաջորդ հինգ տարվա համար։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test