Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խառնաշփոթ ՊՆ շենքի դիմաց. դարպասները փակվեցին ցուցարարների դիմաց aravot.am aravot.am

time
Խառնաշփոթ ՊՆ շենքի դիմաց. դարպասները փակվեցին ցուցարարների դիմաց

-Դռները չեն բացվելու, հելեք ստեղից,- այսպես են արձագանքում պաշտպանության նախարարության աշխատակիցները շենքի դարպասների դիմաց հավաքված անհետ կորածների հարազատներին, որոնք պնդում էին բացել դռները: Վիճաբանությունը թեժացավ, ոստիկանները միջամտեցին, սկսվեց հրմշտոց:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) պետ էդվարդ Ասրյանի եւ իրենց նախընտրած բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպում:

-Ով որ մի ծնողի կպավ, թուրք է,- ոստիկաններին դիմեց անհետ կորածի հարազատը: Դեպքի վայրում իրավիճակը շատ լարված է, ոստիկանների թիվը գնալով մեծանում է:

-Տարան՝ մեր երեխեքի գլուխը կերան ու պատասխան չե՞ն ուզում տան,- վրդովվեց մեկ այլ ծնող:

Հետո իրավիճակը հանդարտվեց, ծնողները փորձեցին բանակցել ՊՆ աշխատակիցների հետ:

-Թող մեկնումեկը իջնի ու մեզ պատասխան տա՝ ինչի է այսօր էս վիճակը այստեղ,- շարունակեց մեկ այլ ծնող:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test