Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ինչպես է պատահում, որ ձախ գրպաններում են հայտնաբերվում կռփազենքերը aravot.am aravot.am

time
Ինչպես է պատահում, որ ձախ գրպաններում են հայտնաբերվում կռփազենքերը

«Կռփազենքի գործը» ուղարկվեց նոր քննության

Արթուր Բախշիյանի հագին եղած ջինսե տաբատի հետեւի ձախ գրպանում 2023 թ. ապրիլի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կատարված անձնական խուզարկությամբ’ հայտնաբերվել էր կռփազենք:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է ՀՀ «Զենքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող կռփազենք:

Երեւան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը ճանաչել եւ հռչակել էր Ա.Բախշիյանի անմեղությունը, վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ դատախազության Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Տ.Մխիթարյանի վերաքննիչ բողոքը մերժել էր, անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Վճռաբեկ դատարանը որոշել է, որ առաջին ատյանի դատարանի` 2024 թ. մարտի 27-ի դատավճիռը եւ այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թ. հոկտեմբերի 7-ի որոշումը պետք է բեկանել եւ վարույթը փոխանցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։

Նոր քննության ընթացքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պետք է սույն վարույթում առկա ապացույցների, այդ թվում՝ թիվ 743-23 փորձագիտական եզրակացության, համակցությամբ որոշի ներկայացված մեղադրանքում Ա.Բախշիյանի մեղավորության կամ անմեղության հարցը՝ հանգելով համապատասխան հետեւության։

Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ այս գործը նման է այս տարվա հունվարի տասին նույն Վճռաբեկ դատարանում ավարտված Հայկ Պետրոսյանի, փետրվարի քսանութի` Եղիշե Պապոյանի գործերին:

Վերջիններիս մոտ էլ` տաբատի հետեւի ձախ գրպաններում հայտնաբերվել էր կռփազենք (Երեւան քաղաքի «Օղակաձեւ» զբոսայգու 6-րդ հատվածի՝ «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտ), նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել, առաջին երկու ատյանի դատարանները նրան անմեղ էին ճանաչել, դատախազը բողոք էր բերել Վճռաբեկ դատարան: Առաջին ատյանի դատարանը հանգել էր հետեւյալին. որ Հայկ Պետրոսյանի, Եղիշե Պապոյանի արարքում բացակայում է հանցակազմը, քանի որ ՀՀ ներպետական իրավական համակարգում բացակայում են հաստատված այն ստանդարտները, որոնց հիման վրա հնարավոր է հաստատված համարել հայտնաբերված առարկայի՝ կռփազենք լինելու փաստը: Ինձ հայտնի այս երեք գործերով էլ իրավաչափ համարելով ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված Ռուսաստանի Դաշնության ստանդարտը չի կարող համարվել «օրենք», քանի որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, Վճռաբեկ դատարանն ընդգծել էր, որ հիշյալ ստանդարտը գործով կիրառվել է ոչ թե որպես հանցակազմը սահմանող օրենսդրական ակտ, այլ փորձագետի կողմից օգտագործվել է որպես տեղեկատու գրականություն, հետեւապես, նշված ստանդարտի օգտագործումը չի ենթադրում փորձաքննության կատարման կարգի այնպիսի էական խախտում, որը կբացառեր փորձագետի եզրակացությունը որպես թույլատրելի ապացույց օգտագործելու հնարավորությունը:

Այնպես, ինչպես Բախշիյանի, Պապոյանի գործերով Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բեկանել էր ու գործերն ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 27.09.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test