Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Ավինյան armtimes.com armtimes.com

time
Դպրոցականները սկզբում կընդդիմանան, բայց բջջայինների սահմանափակումները դրական ազդեցություն կունենան. Ավինյան

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։

Գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։

Խաչատրյանը հավելել է, որ առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։

Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկել է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»,- ասել է Ավինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test