Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններում առաջատար է գործող նախագահ Սանդուի կուսակցությունը azatutyun.am azatutyun.am

time
Մոլդովայում խորհրդարանական ընտրություններում առաջատար է գործող նախագահ Սանդուի կուսակցությունը

Կիրակի օրը Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքների համաձայն, առաջատար է նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որը ստացել է ավելի քան 40 տոկոս ձայն և հնարավորություն ունի պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։

Երկրորդ տեղում է պրոռուսական դիրքորոշմամբ հայտնի «Հայրենասիրական բլոկը», որը հավաքել է շուրջ 28 տոկոս։ Երրորդը՝ մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի ստեղծած «Ալտերնատիվա» ընտրական բլոկը՝ 8,5 տոկոս արդյունքով։ Ընդհանուր մասնակցությունը կազմել է մոտ 52 տոկոս․ քվեարկել է ավելի քան մեկուկես միլիոն մարդ։

Ընտրություններին մասնակցել են 14 կուսակցություն, 4 ընտրական բլոկ և 4 անկախ թեկնածու։ Օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է հեռացնել ընտրապայքարից ընդդիմադիր«Մեծ Մոլդովա» կուսակցությանը։

Նախօրեին նախագահ Մայա Սանդուն քաղաքացիներին կոչ էր արել աջակցել եվրոպամետ ուժերին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը «հարյուրավոր միլիոն դոլարներ է ծախսում՝ փորձելով ազդեցություն գործադրել ընտրությունների արդյունքների վրա»։ Մոսկվան մեղադրանքները հերքում է։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test