Ուկրաինայի կարգավորման հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգը սենսացիոն հայտարարություն է արել: Հարցին, թե կարելի՞ է այնպես հասկանալ, որ Դոնալ Թրամփն արտոնել է Ռուսաստանին խորքային հարվածներ հասցնել, նա պատասխանել է. «Եթե մենք նկատի ունենանք, թե ինչ է ասել նա, ինչ են ասել փոխնախագահ Վենսը և պետքարտուղար Ռուբիոն, ապա պատասխանը դրական է»: Քելոգը, սակայն, մեկնաբանել է, որ Ուկրաինային «Թոմահավկ» հրթիռներ վաճառելու հարցով «որոշում դեռևս ընդունված չէ»:
Միջազգային մամուլն արձանագրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նստաշրջանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը «փաստացի չի բացառել համաշխարհային պատերազմի հավանականությունը»: Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները «չեն գործում»:
Աղբյուրները հայտնում են, որ ռուս-ուկրաինական ռազմաճակատում «դիրքային պատերազմ է, Ռուսաստանի կողմից այս կամ այն բնակավայրի գրավումը խորքային ճեղքումներ չի ապահովում»: Ռազմաճակատի որոշ հատվածներում ուկրաինացիներն անցնում են հակագրոհների: Բայց Ռուսաստանի համար լրջագույն խնդիր են դարձել ԱԹՍ-երը:
Քաղաքական իրավիճակը բարդանում է նրանով, որ հոկտեմբերը համարվում է ակտիվ մարտական գործողությունների դադարեցման ամիս՝ կապված եղանակային պայմաններից:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ ՆԱՏՕ-ին մեղադրել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մեջ: Ավելի վաղ արտգործնախարար Լավրովը խոստացել է խիստ և համարժեք պատասխանել, եթե ՆԱՏՕ-ն թիրախավորի Ռուսաստանը:
Եթե մամուլի տեղեկությունը մոտ է իրականությանը, ապա ԱՄՆ նախագահի կողմից Ռուսաստանին խորքային հարվածներ հասցնելու որոշումը կարող է բեկումնային լինել: Մի կողմից դա Թրամփ-Պուտին նոր երկխոսության առիթ է, մյուս կողմից՝ ռուս-ամերիկյան բաց առճակատման:
Ի՞նչ որոշում կընդունի Վլադիմիր Պուտինը, ուժի մե՞ջ է Թրամփի Ռուսաստան այցի պայմանավորվածությունը: Գեներալ Քելոգն ակնարկել է, որ Թրամփի դիրքորոշման փոփոխություն տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ Երրորդի հետ բանակցություններից հետո և նրա համար «Պուտինն այլևս միջազգային հեղինակություն չէ»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test