Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բջջային հեռախոսները դպրոցներում կարգելվեն aravot.am aravot.am

time
Բջջային հեռախոսները դպրոցներում կարգելվեն

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին առաջիկայում դպրոցներում բջջային հեռախոսներ սահմանափակման եւ արգելքի մասին:

«Մենք այդ թեմայով որոշակի քննարկում բացեցինք, եւ ակնհայտորեն ծնողները մեծամասամբ բացահայտ ընկալունակ էին հնարավոր սահմանափակումների հանդեպ, ոչ միայն ընկալունակ էին, այլեւ աջակցում եւ խրախուսում էին»,-ասաց Ավինյանը:

Նրա ձեւակերպմամբ, այս որոշման շնորհիվ երեխաները չեն շեղվի դասապրոցեսից, զերծ կմնան բջջային հեռախոսների հնարավոր բացասական հետեւանքներից:

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ դպրոցներից ստացված արձագանքները դրական են. «Առաջարկում ենք առաջինից վեցերորդ դասարաններում սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված բջջային հեռախոսներ: Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոս, այն դասերի սկզբում կհանձնվի դասղեկին կամ պահման վայրում կլինի, եւ դասերից հետո թույլ կտրվի վերցնել:

Իսկ 7-12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում: Ընդ որում, խոսքը ոչ միայն հեռախոսների մասին է, այլեւ պլանշետների, խելացի ժամացույցների: Բոլոր սարքավորումների խիստ սահմանափակումներ կլինեն, դրանք բացառապես կրթական նպատակներով, ուսուցչի հրահանգով եւ հսկողությամբ կօգտագործեն»:

Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test