Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանի զեկույցը Ալեն Սիմոնյանը օրակարգ չի ընդգրկում. լարված մթնոլորտ ԱԺ-ում armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանի զեկույցը Ալեն Սիմոնյանը օրակարգ չի ընդգրկում. լարված մթնոլորտ ԱԺ-ում

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ գերլարված իրավիճակ է ԱԺ-ում: Բանն այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանի հերթական նստաշրջանում ընդգրկել, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «ուղարկած» 44-օրյա պատերազմի զեկույցը:

Ըստ մեր աղբյուրների, Սիմոնյանը ԱԺ ՔՊ խմբակցության մոտ հայտարարել է, որ զեկույցի զեկուցման հետ կապված բոլոր ժամկետները սպառված են ու ըստ ԱԺ կանոնակարգի ինքն իրավունք չունի զեկույցը ԱԺ նստաշրջանում քննարկել: Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ օրակարգում հարցը ընդգրկված չէ:

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է Անդրանիկ Քոչարյանը լարված է, «փրփրած», ԱԺ միջանցքներում գոռգոռում է, հայտարարում, թե իրավունք չունի Սիմոնյանը նման քայլի դիմել, բայց Սիմոնյանն անդրդվելի է:

Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Քոչարյանը «հանգիստ իր տեղը» չի նստելու, քանի որ նպատակ ունի 44-օրյայի զեկույցով շոուներ «բեմադրել»: Բայց արի ու տես, որ իր ցանկությունները իրականություն չեն դառնում:

Թե վերջնական ինչ եզրակացություն կտա Ալեն Սիմոնյանը դեռևս անհայտ է:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է 5 տարին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, լայնամասշտաբ պատերազմ սկսեց, որից մի քանի տարի հետո, Արցախը «հանձնվեց» Ադրբեջանին:

Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովում արդեն երեքուկես տարի շարունակված գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսօր փաստացի փակուղում է։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, հստակ ժամկետով՝ սկզբում 6 ամիս, այնուհետեւ եւս 6 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ ԱԺ կանոնակարգ-օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ 2023-ին արդեն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները եւ ներկայացնել եզրափակիչ զեկույցը։ Սակայն Քոչարյանն անտեսել է օրենքի սահմանած ժամկետները։ Փաստացի, 2023 թվականից հանձնաժողովն այլեւս իրավական հիմքերով գոյություն չունի, բայց Քոչարյանը շարունակում է հանդես գալ որպես դրա ղեկավար եւ անգամ ճնշումներ գործադրել Ազգային ժողովի աշխատակազմի վրա։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test