Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հովհաննեսների դուրը չի եկել, որ աղբատարներն էլ ենք Հովո կոչում. Տիգրան Ավինյան aravot.am aravot.am

time
Հովհաննեսների դուրը չի եկել, որ աղբատարներն էլ ենք Հովո կոչում. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ 15 նոր՝ Howo մակնիշի աղբատար մեքենաներն արդեն Երեւանում են, տեխզննում անցնելուց եւ ԱՊՊԱ պայմանագիր ունենալուց հետո՝ 10 օր անց կանցնեն աշխատանքի:

«15 նոր աղբատարների ձեռքբերումը շատ կարեւոր գնում էր, որ այս տարի իրականացրինք: Փաստացի ամեն տարի մեր աղբատար մեքենաների պարկը որոշ չափով թարմացնում ենք»,-ասաց Ավինյանը:

«Ոնց որ Հովհաննեսների դուրը չի եկել, որ այս մեքենաներն էլ ենք Հովո կոչում, բայց այնտեղ w-ով է, հետեւապես, բոլոր համընկնումները պատահական են: Վստահ եմ, որ այս աղբատար մեքենաները մեր քաղաքին լավ կծառայեն»,-ասաց քաղաքապետը:

Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test