Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաողովը օրերես որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար ՔՊ-ական Տավրոս Սափեյանի վարքագծի կանանոների խախտման առկայաության մասին։
Համաձայն այս որոշման նախապատմության՝ Հանձնաժողովը հիմք ընդունելով 168.am լրատվական կայքի՝ 2024 թվականի հուլիսի 15-ին «Փոխքաղաքապետը մի ճլոտի է տվել քաղաքացուն իր վարքի համար․ Թալինի քաղաքապետ» վերտառությամբ հրապարակումը և հանձնաժաողովի կողմից մեկ տարի անց հարուցված վարույթի նյութերը, կայացրել է Սափեյանի կողմից վարքագծի կանոների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու որոշում։
Հրապարակմամբ ներկայացված տեղեկության համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը 24news լրատվական կայքի հետ զրույցում նշել է, որ տեղյակ է իր տեղակալ Գուրգեն Թադևոսյանի կողմից քաղաքացու նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու մասին և ըստ իրեն հասած տեղեկությունների՝ «փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանն ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար»։
Հանձնաժողովը Սափեյանից գրավոր ցուցմունք է պահանջել, որում նա նշել է, որ լրատվականի զանգի պահին չի իմացել դեպքի մանրամասները, մի քանի տարբեր աղբյուրներից խոսակցություններ է լսել, հետագայում, երբ Թադևոսյանը և ներկաները նրան ներկայացրել են դեպքի մանրամասները, պարզվել է, որ իրականում որևէ մեկը չի հարվածել Գագիկ Մնացականյանին։
Լրատվական կայքից ևս պահանջվել է անհրաժեշ տեղեկություն, որից հետո Սափեյանը ներկայացրել է պարզաբանում, որ տեղեկացված է իր տեղակալ Գուրգեն Թադևոսյանի կողմից քաղաքացուն ապտակելու վերաբերյալ և կատարել է «Գ․ Թադևոսյանը քաղքացուն ոչ ադեկվատ վարքագծի հետ կապված ընդամենը մեկ ճլոտի է տվել» արտահայտությունը, որով չի փարձել արդարացնել Թալին համայնքի ղեկավարի տեղակալի վարքագծը կամ խրախուսել նրա թույլ տված հակաօրինական որևէ գործողություն, այլ պարզապես լրագրողին հարցին առօրյա-խոսակցականով է պատասխանել, որ «մեկ ճլոտի է տվել», այսինքն՝ ապտակել է, քանի որ, ինչպես նշել է իր գրավոր բացատրությունում, նշված քաղաքացին Արագածավան բնակավայրում անցկացվելիք միջոցառումների ժամանակ ցուցաբերել է լկտի պահվածք։
Բազմաթիվ պարզաբանումներից հետո Հանձնաժողովը, նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում քննարկվում է արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տ․ Սափեյանի հնչեցրած խոսքի իրավախափության հարցը՝ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նշված դեպքում կարծիքի արտահայտման ազատության իավունքի սահմաններին։
Հանձնաժողովոն ուսումնասիրել և եզրակացրել է, որ «ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար» արտահայտությունը հաղորդում է ենթադրյալ բռնության կիրառումը հիմնավորող, արդարչացնող կամ առնվազն դրա վտանգավարությունը թերագնահոտող բնույթ։ Հենց այս հիմնավորմամբ հանձնաժողովը եզրակացրել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին։
Էմմա Միքայելյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test