Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանը «խաղաղության փորձությունը» հաղթանակով հաղթահարելու գերխնդիր ունի 1in.am 1in.am

time
Հայաստանը «խաղաղության փորձությունը» հաղթանակով հաղթահարելու գերխնդիր ունի

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի փորձագիտական հանրության կողմից տրամագծորեն ներհակ գնահատականի է արժանացել: Այս ֆոնին, թերևս, ուշադրության ավելի արժանի են նրանք, ովքեր տեսակետ են գենարացնում, որ նրա մատուցած խաղաղությունն «արժանապատիվ չէ, թուրք-ադրբեջանական հարկադրանքի հետ հաշտողականություն է»:

Խնդիրը խորքային է և, ըստ էության, հանգում է նրան, թե Հայաստանի համար ո՞ր խաղաղությունը կարող էր «արժանապատիվ և ոչ հաշտովաղական» լինել: Իսկ դա իր հերթին ծնում է այլ հարցադրում. «Հնարավո՞ր էր առանց երկրորդ կամ երրորդ պատերազմում ռազմական ջախջախիչ հաղթանակի Ադրբեջանին պարտադրել 1994 թ. մայիսի 12-ին հասատատված ստատուս-քվոն»:

Որքան էլ դառը, ցավալի կամ ողբերգական լինի, պետք է ընդունել, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մեր համազգային իղձն ավելի քան քառորդ դար դա է եղել՝ «ազատագրված բոլոր տարածքները Հայաստանի անբաժանելի մաս են»,- և ոչ մի իշխանություն «զիջողականության գնալու մանդատ չունի»:

Անշուշտ, քառասունչորսօրյա պատերազմի սանձազերծման և պարտության պատճառները չի կարելի միանշանակորեն հասցեագրել մեր ազգային կամ պետական քաղաքականությանը, բայց դինամիկ փոխվող և վտանգաշատ արտաքին քաղաքական միջավայրում Հայաստանը մի խնդիր ունի՝ միջազգային աջակցություն համախմբել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման իր նպատակադրվածության շուրջ:

Մենք ունենք իրավիճակ, երբ ազգային նպատակը ոչ թե նախընթաց ռազմական հաջողությունների կարոտախտի, այլ գալիք խաղաղության փայփայումն է:

Ինքնախարազանման կամ նիհիլիզմի որևէ «շքահանդես» Հայաստանին հակացուցված է: Վկայությունը Հայաստանի վարչապետի արժանապատիվ և կառուցողական ուղերձներն են առ միջազգային հանրություն:

Ոչ ոք երաշխավոր չէ, թե վաղը միջազգային հանրությունն ի՞նչ աշխարհակարգի շուրջ է համաձայնության գալու: Խաղաղության հայկական «խաչմերուկը» Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և նրա նկատմամբ իրավազորության նախագիծ է: Հայաստանը խաղաղության փորձությունը հաղթականակով անցնելու գերխնդիր ունի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test