Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ Կապանում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները արձանագրել են նրանցից մեկի մահը․ կասկածյալը «BMW»-ով դիմել է փախուստի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ shamshyan.com shamshyan.com

time
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացի, որոնցից մեկը գիտակցության չգալով մահացել է։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության պետ Դավիթ Սուրենյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Համլետ Վասիլյանը։Տեղում ոստիկանները պարզվել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչների 37-ամյա Յուրի Մ․-ն, ով ստացել է «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» և 33-ամյա Էդգար Մ․-ն, ով ստացել «աջ ազդրի կտրած-ծակած վերք» վնասվածք, մահացածն էլ Յուրի Մ․-ն է։ Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 15։20-ի սահմաններում Կապան քաղաքի Պապյան փողոցի 16 հասցեում գտնվող սովետական տարիներին կառուցված նախկին կաթսայատան տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վռամ Մ․-ի և հիվանդանոց տեղափոխված անձանց միջև, որի ժամանակ Վռամ Մ․-ն, ըստ օպերատիվ տեղեկությունների իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Յուրի Մ․-ին և Էգդար Մ․-ին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներին հիվանդանոց է տեղափոխել Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Վահե Ա․-ն իրեն պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայով, իսկ կասկածյալ Վռամ Մ․-ն դեպքի վայրից իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կատարած բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալ Վռամ Մ․-ն ինքնական ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ում արդեն տեղափոխում են ոստիկանության Կապանի բաժին։Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test