Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՄԱԿ-ը վերականգնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ․ ԱՄՆ պետդեպարտամենտ a1plus.am a1plus.am

time
ՄԱԿ-ը վերականգնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ՄԱԿ-ը վերականգնել է Անվտանգության խորհրդի վեց բանաձևերով նախատեսված պատժամիջոցները և այլ սահմանափակումներն Իրանի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։

Նշվում է, որ պատժամիջոցների վերականգնման պատճառ են հանդիսացել Իրանի կողմից միջուկային պարտավորությունները շարունակական կերպով չկատարելը:

«Դրանց վերականգնումը ավարտում է 2025 թվականի օգոստոսի 28-ին սկսված «վերագործարկման» գործընթացը, որը Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից համաշխարհային առաջնորդության վճռորոշ դրսևորում էր։ Վերականգնված բանաձևերում թվարկված դրույթները վերաբերում են Իրանի միջուկային զենքի, բալիստիկ հրթիռների, սովորական զենքի և անկայունացնող գործունեության կողմից ներկայացվող սպառնալիքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, դրանք պահանջում են Իրանից դադարեցնել ուրանի հարստացման, արգելում օգտագործել բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաներ և էմբարգո են սահմանում սովորական զենքի արտահանման վրա:

Բացի այդ՝ վերականգնվել են որոշակի անձանց և կազմակերպությունների նկատմամբ ճանապարհորդության արգելքները, համաշխարհային ակտիվների սառեցումը, ինչպես նաև թույլատրվել են Իրանի կողմից պետական ​​և ոչ պետական ​​​​գործիչներին փոխանցված զենքի և այլ արգելված ապրանքների առգրավումը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test